Գլխավոր տեղեկություն
Համար
N 575
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 575
քաղ. Երևան

ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ԶԻՆԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում 1998 թվականի աշնանային զորակոչի ենթակա զինակոչային բժշկական քննություններ անցկացնող զինկոմիսարիատների հանձնաժողովների անդամների աշխատավարձին սահմանել հավելավճար` պաշտոնային դրույքի 10 տոկոսի չափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի գործառական դասակարգման 02 խմբի 01 ենթախմբով նախատեսված հատկացումներն ավելացնել 16100 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով 05 խմբի 03 ենթախմբով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի 0.3 տողում («Պոլիկլինիկաներ ամբուլատորիաներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված) «106029» թիվը փոխարինել «89929» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան