«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
26 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1997 թվականի N 223
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով էլեկտրական էներգիայի հաշվառման առանձնահատկությունները և Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում էլեկտրական էներգիայի հաշվառման սարքերի տեղադրման, ապրանքային արտադրանքի և կորուստների լիարժեք հաշվառման ապահովման, նյութական պատասխանատուի համակարգի աստիճանաբար ձևավորման գործընթացը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններում բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի իրացումից հասույթի որոշման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կարգով կատարել առաքված և դրա դիմաց չվճարված էլեկտրական էներգիայի ապրանքային արտադրանքի մնացորդի գույքագրում և դրա վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ մշակել և մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել էլեկտրական էներգիայի դիմաց վճարման արտոնությունների պատճառով էներգահամակարգին չվճարված գումարների փոխհատուցման կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԻՐԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՔՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններում բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի իրացումից հասույթը որոշվում է տվյալ ժամանակաշրջանում բնակչությունից ստացված փաստացի վճարումների չափով, իսկ բնակչությանը էլեկտրամատակարարման գծով կատարված ծախսերն ամբողջությամբ ներառվում են ձեռնարկության կողմից իրացված արտադրանքի ընդհանուր ինքնարժեքի մեջ:
2. Մինչև 1996 թվականի հունվարի 1-ը բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց 1996 թվականի հունվարի 1-ից հետո վճարն ստանալիս, այդ չափով 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ և հետագայում` ապրանքային արտադրանքի մնացորդի վերահաշվարկ չի կատարվում:
3. Նախորդ տարիներին բնակչությանն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց 1996 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վճարները, բացառությամբ կանխավճարների, համարվում են իրացումից ստացված հասույթ և գումարվում են 1996 թվականի հունվարի 1-ից հետո առաքված արտադրանքի դիմաց տվյալ ժամանակաշրջանում իրացումից ստացված հասույթին: Եթե իրացման հանրագումարը գերազանցում է 1996 թվականի հունվարի 1-ից հետո իրացման գներով առաքված ապրանքային արտադրանքի չվճարված մնացորդին, ապա տվյալ ժամանակաշրջանի առաքված և դրա դիմաց չվճարված ապրանքային արտադրանքի ամբողջ ծախսերը ներառվում են իրացված արտադրանքի ծախսերում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|