Գլխավոր տեղեկություն
Համար
N 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
6 հունիսի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1997 թ. N 168
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Արմավիրի մարզպետի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Զարթոնք» պետական գյուղատնտեսական ձեռնարկությունում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում` մշտական օգտագործման նպատակով նշված պետական գյուղատնտեսական ձեռնարկությանը հատկացնելով 108 հեկտար ջրովի վարելահող:

2. Հաստատել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):

Նշված գյուղատնտեսական հողատեսքերի 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

3. Սահմանել, որ`

ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.

բ) Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի
20-ից, ընդ որում` վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.

գ) 1997 և 1998 թվականներին Զարթոնք գյուղի քաղաքացիներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:

5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետի վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 6-ի N 168 որոշմամբ

 

 

 

 

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

 Համայնքի և գնահատման շրջանի անվանումը Հողերի
գնահատման խմբերը
 Ջրովի վարելահող  Բազմամյա տնկարկներ
 տարածությունը
(հեկտար)
հատուցման չափը
(հազ. դրամ/հեկտար)

 տարածությունը
(հեկտար)

 հատուցման չափը
(հազ. դրամ/հեկտար)
Զարթոնք

 4

202 

 74,7

 21,0

 97,7

(Մերձարաքսյան)

 5

120 

 46,0

 -

 -