Գլխավոր տեղեկություն
Համար
N 389
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1996 թվականի N 389

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին միանալու մասին» N 429 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 27-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ