Գլխավոր տեղեկություն
Համար
N 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.1998-01.04.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
17.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 1998 թվականի N 175
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետով սահմանված առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14. Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) ժամանակավոր ապաստանած փախստականներից`

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,

միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներին,

միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին,

երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,

կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,

երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներին և նրանց խնամող ընտանիքներին,

զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքներին,

սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` 2000 դրամ»:

2. Սույն որոշոման 1-ին կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին վճարվող դրամական փոխհատուցումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով հաստատված 06 խմբի 05 ենթախմբում նախատեսված գումարների սահմաններում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշման 2-րդ կետը, իսկ 3-րդ կետում «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.2002, N 313 01.04.2002, N 175
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան