«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
20 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 1997 թվականի N 140
քաղ. Երևան
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) արտադրության նյութատեխնիկական բազայի ընդլայնման խրախուսման նպատակով և նկատի ունենալով սեփականության իրավունքով գույքահարկ վճարող քաղաքացիներին պատկանող գույքահարկով հարկման ենթակա գույքի գնահատման աշխատանքների ծավալները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (բացի բանկերից) հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) հաշվառված գույքահարկով հարկվող գույքի (բացի «Հիմնական միջոցներ», «Տեղակայման ենթակա սարքավորումներ» և «Վարձակալական պարտավորություններ» հաշվեկշռային հոդվածներում հաշվառված գույքից) գծով 1997-1998 թվականներին ազատել գույքահարկի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար 1995-1996 թվականների գույքահարկի վճարման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի նոյեմբերի 15-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |