040.0208.27.03.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
27 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1998 թվականի N 208
քաղ. Երևան
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը:
II. Գնահատվող գույքի եվ պարտավորությունների կազմը
2. Գնահատման ենթակա են «փոքր» օբյեկտ հանդիսացող ընկերությունների (ձեռնարկությունների) հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`
ա) ակտիվները`
երկարաժամկետ ակտիվներ (հիմնական միջոցներ, երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ, տեղակայման ենթակա սարքավորումներ, կապիտալ ներդրումներ, ոչ նյութական ակտիվներ, երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ, վարձակալական պարտավորություններից սպասվելիք մուտքեր, երկարաժամկետ հաշվարկներ),
շրջանառու ակտիվներ (ապրանքանյութական պաշարներ և ծախսեր, կարճաժամկետ հաշվարկներ),
դրամական միջոցներ, կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ,
այլ ակտիվներ.
բ) պարտավորությունները`
երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ,
այլ երկարաժամկետ պարտավորություններ,
կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններ,
հաշվարկներ վճարումների գծով և այլ պարտատերերի (կրեդիտորներ) հետ, այլ պարտավորություններ:
III. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատումը
3. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքը գնահատվում է հաշվառման տվյալների, գույքի հաշվեկշռային արժեքի (բացառությամբ շենքերի), սահմանված կարգով հաշվարկված մաշվածքի մեծության, դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսի և զբաղեցրած տարածքի մակերեսի հիման վրա:
4. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից գույքի գնահատման համար տրված հրամանի ամսաթվին նախորդող եռամսյակի վերջին օրը:
5. Հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի) գնահատվող մեծությունը հավասար է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքների (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման մասին» N 310 որոշման հիման վրա վերագնահատված) և դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսի արտադրյալին, ընդ որում`
մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ու 1993 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ.
1993 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է դրանց հաշվեկշռային արժեքների և գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ու տվյալ հիմնական միջոցի ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի հարաբերության բազմապատկմամբ:
Հիմնական միջոցների գնահատվող մեծությունը հաշվեկշռում արտացոլված հիմնական միջոցների գնահատված մեծությունների գումարն է, ընդ որում`
մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների գնահատվող մեծությունը հավասար է դրանց գնահատված մեծության և գնահատված մաշվածության տարբերությանը` ընդ որում, գնահատված մաշվածությունը հավասար է մաշվածքի և դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսի արտադրյալին.
70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների գնահատվող մեծությունը որոշվում է դրանց գնահատված մեծության 30 տոկոսի չափով:
Հիմնական միջոցներում առկա թանկարժեք մետաղներն ու քարերը ենթակա չեն առանձին գնահատման:
Եթե մետաղյա հիմնական միջոցների, բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների առանձին վերցված գնահատված մեծությունները փոքր են համապատասխանաբար մետաղի ջարդոնի, բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների համար սահմանված նվազագույն գներից, ապա, որպես գնահատված մեծություններ, ընդունվում են սահմանված նվազագույն գները:
Մետաղի ջարդոնի, բանող և մթերատու անասունների, տրանսպորտային միջոցների նվազագույն գները սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:
6. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների շենքերի (տարածքների) գնահատվող մեծությունը հավասար է դրանց տարածքների ընդհանուր մակերեսի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մեկ քառ. մետրի արժեքի և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հաստատած տարածքի արժեքի ուղղիչ գործակիցների արտադրյալին:
Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների շենքերի (տարածքների) գնահատվող մեծությունը հաշվարկելիս հաշվի չի առնվում ներքին հարդարման աշխատանքների արժեքը:
7. Ոչ նյութական ակտիվների գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային մնացորդային արժեքն է:
8. Տեղակայման ենթակա սարքավորումները և կապիտալ ներդրումները գնահատվում են հիմնական միջոցների համար սահմանված կարգով, ընդ որում, անավարտ շինարարության օբյեկտների (բացառությամբ նախագծային աշխատանքների և տեղակայված, բայց շահագործման չհանձնված սարքավորումների) գնահատվող մեծությունը որոշելիս հաշվի են առնվում օբյեկտի շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետները: Եթե անավարտ շինարարության օբյեկտի շինարարության դադարեցման ժամկետը 3 տարուց ավելի է, ապա անավարտ շինարարության օբյեկտի գնահատվող մեծությունը նվազեցվում է 30 տոկոսով:
Առանձին դեպքերում անավարտ շինարարության օբյեկտի գնահատվող մեծության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են կիրառվել «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքի արժեքի ուղղիչ գործակիցներ:
9. Երկարաժամկետ ֆինանսական ներդրումների գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
10. Ապրանքանյութական պաշարների և ծախսերի գնահատվող մեծությունները դրանց հաշվեկշռային արժեքներն են, բացառությամբ հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների ու քարերի, որոնք գնահատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով:
«Փոքր» օբյեկտների գնահատվող գույքի կազմում չեն գնահատվում վաճառքի վերցված ապրանքները:
11. Դրամական միջոցների, հաշվարկների և այլ ակտիվների գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
12. Պարտավորությունների գնահատվող մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:
«Փոքր» օբյեկտների վաճառքի վերցված ապրանքների դիմաց պարտավորությունները ենթակա չեն գնահատման: Գնահատման ենթակա չեն նաև ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների վերադասի կողմից ներկայացվող պարտավորությունները:
IV. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտի գնի որոշումը
13. Մասնավորեցվող փոքր օբյեկտի գնահատվող մեծությունը (գինը) հավասար է ակտիվների և պարտավորությունների գնահատված մեծությունների տարբերությանը:
14. Լուծարված «փոքր» օբյեկտի գույքի գին է համարվում ակտիվների գնահատված մեծությունը:
15. Ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտի գինը որոշվում է ելնելով դրա գույքի և տարածքի գնահատված մեծություններից:
V. Գույքի գնահատման արդյունքների ձեվակերպումը
16. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող «փոքր» օբյեկտի պետական գույքի գնահատման արդյունքները ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-5 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 6 ձևը կցվում է), որոնք ստորագրում են գնահատող հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ եզրափակիչ ակտը հաստատում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարը:
17. Գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են ընկերություններում (ձեռնարկություններում) և գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, պետական կառավարման տարածքային մարմնի կողմից: Գույքի գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքները ստորագրում են ընկերության (ձեռնարկության) տնօրենը և գլխավոր հաշվապահը:
18. Գույքի գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:
Ձև 1
ԱԿՏ N _________
հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի ԵՎ շինությունների) գնահատման
գնահատեց հիմնական միջոցները: « » ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Հիմ- |
Շահա- գործ- ման տարե- թիվը |
Մետաղի քաշը | Հաշվեկշռային սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածության | Մնացոր- դային արժեքը (հազ. դրամ) /u6-u8 կամ ս6x0.3/ |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատ- ված մեծու- թյունը (հազ. դրամ) /u9xu10/ |
Մետաղի ջարդոնի գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Գնա- հատված առավե- լագույն մեծու- թյունը (հազ. դրամ) |
Ծանոթագրու- թյուն | ||
սև /կգ/ |
գունավոր /կգ/ |
տոկոսը | գումարը (հազ. դրամ) | ||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 2
ԱԿՏ N ________
«փոքր» օբյեկտների շենքերի տարածքների արժեքի գնահատման
գնահատեց շենքերի տարածքների արժեքը: ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Շենքերի բնութագիրը | Տարածքի մակերեսը (քառ. մ) |
1 քառ. մ-ի արժեքը (հազ. դրամ) |
Տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցը |
Գնահատված մեծությունը (հազ. դրամ) (u3xu4xu5) |
Ծանոթագրություն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 3
ԱԿՏ N ________
շինությունների գնահատման
գնահատեց շինությունները: ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Շինու- |
Շահա- գործ- ման տարե- թիվը |
Հաշվեկշռային սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածության | Մնացոր- դային արժեքը (հազ. դրամ) /u4-u6 կամ ս4x0.3/ |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատ- ված մեծու- թյունը /u7xu8/ |
Ծանոթագրու- թյուն | |
տոկոսը | գումարը (հազ. դրամ) | ||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 4
ԱԿՏ N _______
ոչ նյութական ակտիվների գնահատման
գնահատեց ոչ նյութական ակտիվները: ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Ոչ նյութական ակտիվների |
Հաշվեկշռային սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Մաշվածության | Մնացոր- դային արժեքը (հազ. դրամ) /u3-u5/ |
Գնահատ- ված մեծու- թյունը (հազ. դրամ) |
Ծանոթագրու- թյուն | |
տոկոսը | գումարը (հազ. դրամ) | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1. |
Բնական ռեսուրսների օգտագործման իրավունք |
||||||
1.1. |
Հողի օգտագործման իրավունք |
||||||
1.2. |
Ջրի օգտագործման իրավունք |
||||||
1.3. |
Այլ բնական ռեսուրսների օգտագործման իրավունք |
||||||
2. |
Ընդհանուր մակերեսների օգտագործման իրավունք |
||||||
3. |
Լիցենզիաներ |
||||||
4. |
Արտոնագրեր (պատենդներ) |
||||||
5. |
Ապրանքային և սպասարկման նշանների ֆիրմային անվանումների օգտագործման իրավունք |
||||||
|
|||||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 5
ԱԿՏ N ________
կապիտալ ներդրումների ԵՎ տեղակայման ենթակա սարքավորումների գնահատման
գնահատեց կապիտալ ներդրումները և տեղակայման ենթակա սարքավորումները: ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Կապիտալ ներդրումների և տեղակայման ենթակա սարքավորումների անվանումները |
Հաշվեկշռային սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
Դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի փոխարժեքի ինդեքսը |
Գնահատված նախնական մեծությունը /հազ. դրամ/ /u3xu4/ |
Շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետը |
Արժեքի նվազեցման չափը /տոկոս/ |
Գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Ծանոթագրու- թյուն |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1. |
Նախագծային աշխատանքներ |
|||||||
2. |
Անավարտ շինարարություն |
|||||||
3. |
Տեղակայման ենթակա սարքավորումներ |
|||||||
4. |
Տեղակայված սարքավորումներ |
|||||||
Ընդամենը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Ձև 6
«Հաստատում եմ» |
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ N ______
«փոքր» օբյեկտի գնի որոշման
կատարեցին «փոքր» օբյեկտի գնի որոշման եզրափակիչ գնահատումը: ____________ 199 թ. դրությամբ |
NN ը/կ |
Ակտիվներ և պարտավորություններ | Գնահատված մեծությունը (հազ. դրամ) |
Հիմնավորումը (ակտերի համարները) |
1 |
2 |
3 |
4 |
1. | Հիմնական միջոցներ (բացառությամբ շենքերի և շինությունների) | ||
2. | Շենքեր | ||
3. | Շինություններ | ||
4. | Ոչ նյութական ակտիվներ | ||
5. | Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ | ||
6. | Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||
7. | Ապրանքանյութական պաշարներ և ծախսեր | ||
8. | Դրամական միջոցներ, հաշվարկներ և այլ ակտիվներ | ||
Ընդամենը ակտիվների գնահատված մեծություն | |||
9. | Պարտավորություններ (ակտիվներից հանվող) | ||
Օբյեկտի գինը |
Գնահատող հանձնաժողովի նախագահ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.09.2001, N 909 | 28.10.2001, N 208 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|