Գլխավոր տեղեկություն
Համար
N 201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-14.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.20/49(504)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
24.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.05.2001

040.0201.24.03.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
24 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 1998 թվականի N 201

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 117 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսական մթերքի գների էական թանկացում թույլ չտալու, ինչպես նաև ոռոգման և էներգետիկայի համակարգերի ֆինանսական վիճակն ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 111 համայնքի հաշվեկշռում գտնվող ներտնտեսային ոռոգման համակարգերի 157 գործող պոմպակայանը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համապատասխան դուստր ընկերություններին (ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) մեկամսյա ժամկետում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պոմպակայանների գույքագրումը, տեխնիկական վիճակի զննումը և հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համայնքների հաշվեկշիռներում գտնվող ներտնտեսային ոռոգման համակարգերի չգործող պոմպակայանների վերաբերյալ:

3. Սահմանել, որ 1998 թվականին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ոռոգման ջուրը մատակարարում են 1 խոր. մետրը ներառյալ ավելացված արժեքի հարկը` 1 դրամ 90 լումա միասնական սակագնով:

4. Առաջարկել ջրօգտագործողների սպառողական ընկերություններում, ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներում ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ոռոգման համակարգերի շահագործման և նշված ընտրությունների (կոոպերատիվների) մյուս տնտեսական ծախսերի կատարման նպատակով փայատերերից գանձվող փայավճարը` 1 խոր. մետր ոռոգման ջրի հաշվով (ներառյալ կորուստները), սահմանել ոչ ավելի, քան 70 լումա:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1 խոր. մետր ոռոգման ջրի 3 դրամ 80 լումա միասնական սակագնի և ջրօգտագործողների սպառողական ընկերությունների ու ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար կիրառվող 1 դրամ 90 լումա միասնական սակագնի տարբերությունը ֆինանսավորելու աղբյուրների վերաբերյալ.

բ) սույն որոշման 1-ին կետում նշված ներտնտեսային ոռոգման համակարգերի պոմպակայանները «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վերոհիշյալ պոմպակայանների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսերի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 24-ի N 201 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության համայնքների հաշվեկշիռներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնվող պոմպակայանների

 


 
NN
ը/կ
Մարզը, բնակավայրի անվանումը Պոմպակայանի անվանումը

1 2 3

Արագածոտնի մարզ
     
1.  Ագարակ գյուղ (Թալինի շրջան) Ագարակի
2.  Ավան գյուղ Ավանի NN 1, 2
3.  Ակունք գյուղ Ակունքի
4.  Աշտարակ քաղաք Աշտարակի
5.  Արագածոտն գյուղ Արագածոտնի
6.  Ներքին Բազմաբերդ գյուղ Բազմաբերդի
7.  Կաթնաղբյուր գյուղ Կաթնաղբյուրի
8.  Կաքավաձոր գյուղ Կաքավաձորի
9.  Կարբի գյուղ Կարբիի
10.  Օհանավան գյուղ Օհանավանի
11.  Ուշի գյուղ Ուշիի
 
Արարատի մարզ
     
12.  Արարատ գյուղ (Արարատի շրջան) Արարատի
13.  Վեդի քաղաք Ավան Վեդիի NN 1, 2, 3, 4
14.  Դաշտաքար գյուղ Դաշտաքարի
15.  Եղեգնավան գյուղ Եղեգնավանի
16.  Փոքր Վեդի գյուղ Փոքր Վեդիի
 
Արմավիրի մարզ
     
17.  Արևիկ գյուղ Արևիկի
18.  Արաքս գյուղ (Արմավիրի շրջան) Արաքսի NN 1,2,3
19.  Արտաշար գյուղ Արտաշարի
20.  Այգեկ գյուղ Այգեկի
21.  Ամբերդ գյուղ Ամբերդի
22.  Աղավնատուն գյուղ Աղավնատան NN 1, 2
23.  Արշալույս գյուղ Արշալույսի
24.  Ակնալիճ գյուղ Ակնալճի
25.  Բաղրամյան գյուղ (էջմիածնի շրջան) Բաղրամյանի NN 1, 2
26.  Բագարան գյուղ Բագարանի
27.  Գայ գյուղ Գայի
28.  Դաշտ գյուղ Դաշտի
29.  Երվանդաշատ գյուղ Երվանդաշատի
30.  Վաղարշապատ (Էջմիածին) քաղաք Զվարթնոցի
31.  Լեռնամերձ գյուղ Լեռնամերձի
32.  Ակնալիճ գյուղ Մայիսյանի
33.  Մերձավան գյուղ Մերձավանի NN 1, 2, 3, 4, 5
34.  Հուշակերտ գյուղ Հուշակերտի NN 1, 2
35.  Հացիկ գյուղ Հացիկի NN 1, 2
36.  Նորակերտ գյուղ Նորակերտի NN 1, 2
37.  Ոսկեհատ գյուղ Ոսկեհատի
38.  Վարդանաշեն գյուղ Վարդանաշենի
39.  Նոր Կեսարիա գյուղ Նոր Կեսարիայի NN 1, 2
40.  Տանձուտ գյուղ Տանձուտի
 
Գեղարքունիքի մարզ
     
41.  Աստղաձոր գյուղ Աստղաձորի
42.  Գեղհովիտ գյուղ Գեղհովտի
43.  Վերին Գետաշեն գյուղ Գետաշենի (հին և նոր)
44.  Երանոս գյուղ Երանոսի
45.  Զոլաքար գյուղ Ձոլաքարի
46.  Ձորագյուղ գյուղ Ձորագյուղի
47.  Լիճք գյուղ Լիճքի
 
Լոռու մարզ
     
48.  Դսեղ գյուղ Դսեղի
49.  Խնկոյան գյուղ Խնկոյանի
50.  Ղուրսալ գյուղ Ղուրսալի
51.  Շնող գյուղ Շնողի
52.  Շիրակամուտ գյուղ Շիրակամուտի
53.  Նոր Խաչակապ գյուղ Նոր Խաչակապի
54.  Մեծ Պառնի գյուղ Մեծ Պառնիի
55.  Սպիտակ քաղաք Սպիտակի NN 1, 2
58.  Սարահարթ գյուղ Սարահարթի
57.  Ալավերդի քաղաք Սանահին-Ակների NN 1, 2
58.  Ճոճկան գյուղ Ճոճկանի
 
Կոտայքի մարզ
     
59.  Առինջ գյուղ Առինջի
60.  Արագյուղ գյուղ Արագյուղի
61.  Գառնի գյուղ Գառնիի NN 1, 2, 3
62.  Գեղաշեն գյուղ Գեղաշենի
63.  Թեղենիք գյուղ Թեղենիքի
64.  Եղվարդ քաղաք Եղվարդի
65.  Զովք գյուղ Զովքի
66.  Հացավան գյուղ Հացավանի
67.  Ձորաղբյուր գյուղ Ձորաղբյուրի NN 1,2
68.  Նոր Երզնկա գյուղ Նոր Երզնկայի
69.  Նոր Գեղի գյուղ Նոր Գեղիի NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
70.  Ջրաբեր գյուղ Ջրաբերի
71.  Քանաքեռավան գյուղ Քանաքեռավանի
72.  Քարաշամբ գյուղ Քարաշամբի
73.  Կոտայք գյուղ Կոտայքի
74.  Սոլակ գյուղ Սոլակի NN 1, 2
 
Շիրակի մարզ
     
75.  Այգեբաց գյուղ Այգեբացի NN 1, 2
76.  Ախուրիկ գյուղ Ախուրիկի NN 1, 2
77.  Բայանդուր գյուղ Բայանդուրի
78.  Բենիամին գյուղ Բենիամինի
79.  Երազգավորս Երազգավորսի
80.  Մուսայելյան գյուղ
(Ախուրյանի շրջան)
Մուսայելյանի
81.  Կամո գյուղ Կամոյի
82.  Հովիտ գյուղ Հովիտի
83.  Հայրենյաց գյուղ Հայրենյացի
84.  Սառնաղբյուր գյուղ Սառնաղբյուրի
 
Սյունիքի մարզ
     
85.  Ալդարա գյուղ Ալվանքի NN 1, 2
86.  Գետաթաղ գյուղ Գետաթաղի
87.  Վարդանիձոր գյուղ Թղկուտի
88.  Նյուվադի գյուղ Նյուվադիի NN 1, 2, 3
89.  Շվանիձոր գյուղ Շահաձորի NN 1, 2, Շվանիձորի
90.  Որոտան գյուղ (Սիսիանի շրջան) Որոտանի
91.  Ույծ գյուղ Ույծի N 1
 
Վայոց ձորի մարզ
     
92.  Ազատեկ գյուղ Ազատեկի NN 1, 2
93.  Ագարակաձոր գյուղ Ագարակաձորի
94.  Եղեգնաձոր քաղաք Եղեգնաձորի NN 1, 2
95.  Թառաթումբ Թառաթմբի
96.  Շատին գյուղ Շատինի
97.  Խաչիկ գյուղ Խաչիկի
98.  Մալիշկա գյուղ Մալիշկայի NN 1, 2, 3
99.  Հերհեր գյուղ Հերհերի
 
Տավուշի մարզ
     
100.  Այգեհովիտ գյուղ Այգեհովտի
101.  Աչաջուր գյուղ Աչաջրի
102.  Այգեձոր գյուղ Այգեձորի NN 1, 2, 3
103.  Արճիս գյուղ Արճիս-Շնողի
104.  Բերդավան գյուղ Բերդավանի NN 1, 2, 3
105.  Դովեղ գյուղ Դովեղի
106.  Դեբեդավան գյուղ Լալվարի
107.  Լճկաձոր գյուղ Լճկաձորի
108.  Հաղթանակ գյուղ Հաղթանակի NN 1, 2
109.  Պտղավան գյուղ Պտղավանի
110.  Զինչին գյուղ Չինչինի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2001, N 440 17.05.2001, N 201
14.01.1999, N 12 14.01.1999, N 201
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան