Գլխավոր տեղեկություն
Համար
N 111
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.05.08/10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 111
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԼԱՆՋԱՆԻՍՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 19-ի «Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու մի շարք գյուղական բնակավայրերում հողամասերը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն տրամադրելու արտոնությունների և այդ հողամասերի օտարման կարգի մասին» որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջանիստ գյուղի ավագանու խնդրանքն ու Արարատի մարզպետի միջնորդությունը Արարատի մարզի Լանջանիստ գյուղում հողերի սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արարատի մարզի Լանջանիստ գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողերի սեփականաշնորհում:

2. Սահմանել, որ`

ա) գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Արարատի մարզի Լանջանիստ գյուղում 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.

բ) Արարատի մարզի Լանջանիստ գյուղի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1997 թվականի հոկտեմբերի 1-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1997 թվականի հոկտեմբերի 1-ից` 15-օրյա ժամկետում:

3. Ընդունել ի գիտություն, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի բնակիչներին հողը որպես սեփականություն տրամադրվում է անվճար` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 19-ի «Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու մի շարք գյուղական բնակավայրերում հողամասերը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն տրամադրելու արտոնությունների և այդ հողամասերի օտարման կարգի մասին» որոշման:

4. Արարատի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արարատի մարզի Լանջանիստ գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ հաստատված լքված գյուղական բնակավայրերի ցանկը լրացնել Արարատի մարզի Լանջանիստ գյուղով:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արարատի մարզպետի վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան