Գլխավոր տեղեկություն
Համար
N 7
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.09.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 



_______________ Տ. Դավթյան

 

 

N 844-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

_____________Գ. Խաչատրյան

 

15 սեպտեմբերի 2009 թ. N 7

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ 6.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6.1-ին հոդվածի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (26.12.2008 թվականի ՀՕ-246-Ն) կատարված վերախմբագրումից և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (19.03.2009 թվականի ՀՕ-65-Ն) օրենքով դրանում կատարված փոփոխություններից հետո ծագած հարցերը հստակեցնելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` պաշտոնապես պարզաբանում ենք.

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող` նույն հոդվածով նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում uահմանված կարգով մաքuային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը uահմանված է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ:

2. Հետաձգված ԱԱՀ-ի գումարը ապրանքի օտարման հաշվետու ժամանակաշրջանում օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2009 թվականի հունվարի 9-ից գործող խմբագրությանը համապատասխան ենթակա է վճարման պետական բյուջե` այն ապրանքների մասով, որոնք 2009 թվականի հունվարի 9-ից հետո` մինչև հետաձգման ժամկետի ավարտը օտարվել են այլ անձանց (բացառությամբ` 2009 թվականի ապրիլի 16-ից հետո կազմակերպության վերակազմակերպման դեպքերի): Հետաձգված ԱԱՀ-ի գումարը ապրանքի օտարման հաշվետու ժամանակաշրջանում չի վճարվում պետական բյուջե այն ապրանքների մասով, որոնք մինչև 180 օրվա ընթացքում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից:

3. Հետաձգված ԱԱՀ-ի գումարը ապրանքը օգտագործման իրավունքով հանձնելու հաշվետու ժամանակաշրջանում օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2009 թվականի ապրիլի 16-ից գործող խմբագրությանը համապատասխան ենթակա է վճարման պետական բյուջե` այն ապրանքների մասով, որոնք 2009 թվականի ապրիլի 16-ից հետո` մինչև հետաձգման ժամկետի ավարտը օգտագործման իրավունքով հանձնվել են այլ անձանց (բացառությամբ` 2009 թվականի ապրիլի 16-ից հետո կազմակերպության վերակազմակերպման դեպքերի):

4. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով (2009 թվականի ապրիլի 16-ից գործող խմբագրությամբ) սահմանված տույժը հաշվարկվում է`

ա) ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից միայն այն ապրանքների մասով, որոնք ներմուծվել են 2009 թվականի ապրիլի 15-ից հետո և մինչև հետաձգման ժամկետի ավարտը օտարվել կամ օգտագործման իրավունքով հանձնվել են այլ անձանց (բացառությամբ` կազմակերպության վերակազմակերպման դեպքերի).

բ) 2009 թվականի ապրիլի 16-ից սկսած` այն ապրանքների մասով, որոնք ներմուծվել են մինչև 2009 թվականի ապրիլի 15-ը ներառյալ և 2009 թվականի ապրիլի 15-ից հետո` մինչև հետաձգման ժամկետի ավարտը օտարվել կամ օգտագործման իրավունքով հանձնվել են այլ անձանց (բացառությամբ` կազմակերպության վերակազմակերպման դեպքերի):

Անկախ վերը նշվածից` տույժ չի հաշարկվում սույն պարզաբանման 8-րդ կետում նախատեսված, ինչպես նաև` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով մինչև 180 օրվա ընթացքում ապրանքների արտահանման դեպքերում:

5. Այն ապրանքների մասով, որոնք մինչև հետաձգման ժամկետի ավարտը օտարվել են 2009 թվականի հունվարի 9-ից մինչև 2009 թվականի ապրիլի 16-ը ընկած ժամանակահատվածում, օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասի 2009 թվականի հունվարի 9-ի խմբագրությամբ, տույժեր հաշվարկվում են, եթե մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը հետաձգված ԱԱՀ-ի գումարը չի վճարվել պետական բյուջե: Ընդ որում` տույժերի հաշվարկը սկսվում է ապրանքի իրացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից: Սույն կետում նշված տույժը չի հաշվարկվում սույն պարզաբանման 8-րդ կետով նախատեսված դեպքերում:

6. Օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետը վերաբերում է հետաձգված ԱԱՀ-ի գումարի և տույժերի գումարների վճարմանը: Սույն պարզաբանման 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` հետաձգված ԱԱՀ-ի գումարը, իսկ 4-րդ կետում նշված դեպքերում նաև հաշվարկված տույժերը, որպես մաքսային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող գումարներ, ենթակա են վճարման պետական բյուջե` մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը:

7. Այն ապրանքների համար, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը լրանում է 2009 թվականի հունվարի 9-ից հետո և որոնք օտարվել են մինչև 2009 թվականի հունվարի 9-ը` հետաձգված գումարների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության մեծությունը որոշվում է 2009 թվականի հունվարի 9-ից գործող խմբագրությամբ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

Այն ապրանքների համար, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը լրանում է 2009 թվականի հունվարի 9-ից հետո և որոնք մինչև 2009 թվականի ապրիլի 16-ը օգտագործման իրավունքով հանձնվել են այլ անձանց` հետաձգված գումարների մասով` ԱԱՀ-ի վճարման պարտավորության մեծությունը որոշվում է 2009 թվականի հունվարի 9-ից գործող խմբագրությամբ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

8. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում, եթե օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը մինչև ապրանքները ազատ շրջանառության համար բացթողնման պահը վճարվել է պետական բյուջե, կամ եթե հարկ վճարողը ապրանքի բացթողնման պահից մինչև օտարման պահը ունեցել է վճարումը հետաձգված ավելացված արժեքի հարկի կամ դրան գերազանցող գումարով գերավճար:

9. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժը հաշվարկում է տվյալ օրվա դրությամբ վճարումը հետաձգված ԱԱՀ-ի այն գումարի նկատմամբ, որը տվյալ օրվա դրությամբ մարված չէ վճարման արդյունքում կամ գերավճարի հաշվին: Իրացման հաշվետու ժամանակաշրջանում վճարում չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը շարունակվում է` մինչև վճարումը հետաձգված ԱԱՀ-ի գումարի մարումը:

10. Այն դեպքերում, երբ ԱԱՀ-ի վճարումը հետաձգված ապրանքները օտարվում են մինչև հետաձգման ժամկետի ավարտը` վճարման ենթակա գումարների մասին հարկային մարմնի կողմից տրամադրվող տեղեկանք չի ներկայացվում:

Ներմուծված ապրանքների կամ դրանց մի մասի համար օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարի վճարման պարտավորություն առաջանալու դեպքերում` նույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հաշվարկները չեն կատարվում:

Մաքսային մարմիններին վճարման ենթակա գումարի հաշվարկը և գումարի վճարումը կատարվում է հարկ վճարողի կողմից ինքնուրույն: Վճարվող գումարը մաքսային մարմնում որպես գերավճար չարձանագրվելու համար հարկ վճարողը մաքսային մարմին է ներկայացնում հայտարարություն, որում նշում է ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի ամսաթիվը և համարը, ապրանքների օտարման ամսաթիվը, ԱԱՀ-ի վճարման պարտավորության առաջացման ամսաթիվը, հետաձգված ԱԱՀ-ի և (կամ) օրենքին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները, հետաձգված ԱԱՀ-ի և (կամ) հաշվարկված տույժերի վճարման ամսաթիվը: Հարկ վճարողի հայտարարությանը համապատասխան մաքսային մարմինը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ձևակերպում է որպես պետական բյուջեի հանդեպ հարկ վճարողի պարտավորություն:

11. Օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական բյուջե վճարված` նախկինում հետաձգված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է վճարումը: Հաշվանցումը արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկի «Հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարի ճշգրտման» մասում («16.2»)` որպես հաշվանցվող գումարի ավելացում: Հաշվարկված և (կամ) վճարված տույժերը հաշվանցման ենթակա չեն:

12. Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մաuով uահմանված` համապատաuխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը եթե գերազանցում է կամ հավասար է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարին, ապա այդ ժամկետի ավարտից հետո հարկ վճարողի մաքuային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մաuով ԱԱՀ-ի վճարելու պարտավորությունը դադարում է:

13. Օրենքի 6.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի կիրառման առումով որպես ԱԱՀ-ի վճարման պարտավորություն ընդունվում է ԱԱՀ-ի վճարման հետաձգման օրվանից մինչև հետաձգման ժամկետի ավարտի օրը հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկների 19 Ա տողերի («Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ)») հանրագումարը: ԱԱՀ-ի վճարման պարտավորության գումարը հաշվարկելիս հիմք են ընդունվում փաստացի ներկայացված ԱԱՀ-ի այն հաշվարկները, որոնք վերաբերում են.

- հետաձգման օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանին և որի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման օրենքով սահմանված ժամկետը ընդգրկված է հետաձգման ժամանակաշրջանում,

- հետաձգման ժամկետում ընդգրկված հաշվետու ժամանակաշրջաններին, բացառությամբ` այն հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկի, որի ներկայացման օրենքով սահմանված ժամկետը հետաձգման ժամկետի ավարտից հետո է:

14. Օրենքի 6.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերի կիրառման առումով որպես ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումար է համարվում հետաձգման օրվա դրությամբ հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդի, հետաձգման օրվանից մինչև հետաձգման ժամկետի ավարտի օրը հարկ վճարողի փաստացի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկների 19 Բ («Բ. Ենթակա է հաշվանցման (դեբետ)») տողերում նշված գումարների և այդ ժամանակաշրջանում փաստացի վճարած գումարների հանրագումարի այն մասը, որով չի գերազանցվել ԱԱՀ-ի վճարման պարտավորության գումարը (սույն պարզաբանման 13-րդ կետին համապատասխան որոշված գումարին): ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարում ներառվում է նաև ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող այն գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոu հաշվարկային մեծությանը համապատաuխանող գումարը, որոնք իրականացվել են`

- հետաձգման օրվան նախորդող այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման օրենքով սահմանված ժամկետը ընդգրկված է հետաձգման ժամանակաշրջանում,

- հետաձգման ժամկետում ընգրկված հաշվետու ժամանակաշրջաններում, բացառությամբ` այն հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած այդպիսի գործարքների, որ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման օրենքով սահմանված ժամկետը հետաձգման ժամկետի ավարտից հետո է:

15. Օրենքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասին համապատասխան հետաձգված գումարների մաuով ԱԱՀ-ի վճարելու պարտավորությունը դադարելու դեպքում մաքսային մարմիններին տեղեկանք կամ այլ փաստաթուղթ չի ներկայացվում:

16. Եթե մինչև օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մաuով uահմանված համապատաuխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաu է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա տարբերությունը հարկ վճարողի կողմից այդ ժամկետը լրանալու oրվան հաջորդող տաuնoրյա ժամկետում ենթակա է վճարման պետական բյուջե` որպեu մաքuային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար: Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մաuով uահմանված ժամկետը լրանալու oրվան հաջորդող տաuնoրյա ժամկետում ԱԱՀ վճարող անձը մաքuային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք` սույն կետում նշված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ: Տեղեկանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում է երկoրյա ժամկետում: Տեղեկանքում նշված գումարը մաքսային մարմինը ձևակերպում է որպես պետական բյուջեի հանդեպ հարկ վճարողի պարտավորություն:

17. Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մաuով uահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում նույն հոդվածի չորրորդ մաuին համապատաuխան վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքերում, ինչպես նաև օրենքի 6.1-ին հոդվածի չորրորդ մասին համապատասխան պետական բյուջե վճարման ենթակա գումարը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու դեպքերում հետաձգման ժամկետը լրանալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, բայց ոչ շուտ, քան տեղեկանքի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու օրը, հաշվարկվում են տույժեր` oրենքով uահմանված կարգով: Հետագայում ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

Սույն կետով սահմանված տույժերը չեն կիրառվում այն դեպքերում, երբ Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված` հետաձգման ժամկետը լրանալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից մաքսային մարմին է ներկայացվել նույն հոդվածի չորրորդ մաuին համապատաuխան վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք` անկախ այն հանգամանքից, թե տվյալ տեղեկանքը ներկայացվել է Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված` հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, թե ոչ:

Սույն կետով նախատեսված տույժերը կիրառվում են Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված` հետաձգման ժամկետը լրանալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հարկ վճարողի կողմից նույն հոդվածի չորրորդ մասին համապատասխան պետական բյուջե վճարման ենթակա գումարի չվճարված մասի նկատմամբ` անկախ այն հանգամանքից, թե նշյալ գումարի վճարված մասը վճարվել է Օրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասով սահմանված` հետաձգման ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, թե ոչ:

18. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասում նշված` ներմուծված ապրանքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները և հոդվածի երկրորդ ու չորրորդ մասերով նախատեսված տույժերը օրենքով սահմանված չափից պակաս հաշվարկվելու և (կամ) վճարվելու փաստեր հայտնաբերվելու դեպքերում (ստուգման կամ ուսումնասիրությունների արդյունքներով) հարկային մարմնի ներկայացմամբ պարտավորություններ առաջադրվում են մաքսային մարմնի կողմից:

19. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասում նշված ներմուծված ապրանքների խմբաքանակի մի մասը մինչև հետաձգման ժամկետի լրանալը 2009 թվականի հունվարի 9-ից հետո օտարվելու դեպքերում կամ 2009 թվականի ապրիլի 16-ից հետո օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնվելու դեպքերում ըստ հաշվետու ժամանակաշրջանների (իրացման կամ հետաձգման ժամկետի ավարտի ժամանակաշրջանների) վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տույժերի գումարները, որոշվում են հիմք ընդունելով իրացված (օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնված) ապրանքների համար հետաձգված ԱԱՀ-ի գումարները:

20. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգմանը, հետաձգված ԱԱՀ-ի գումարների վճարմանը, տույժերի հաշվարկմանը, տեղեկանքների ներկայացմանը վերաբերող դրույթները կիրառվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` անկախ այն հանգամանքից, թե ապրանքների ներմուծման, դրանց օտարման, օգտագործման իրավունքով հանձնման կամ հետաձգման ժամկետը լրանալու պահին այդ անձինք հանդիսացել են ԱԱՀ վճարող, թե ոչ:

21. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի առաջին մասով («ա», «բ» և «գ» ենթակետերով) սահմանված` համապատասխան սահմանաչափերը (70 միլիոն դրամ, 300 միլիոն դրամ) վերաբերում են մեկ մաքսային հայտարարագրով ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքին: Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընտրված կազմակերպության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում ներմուծվող ապրանքներին:

22. Օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների ներմուծումը ապրանքների ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում արտացոլվում է միայն մաքսային արժեքով (հաշվարկի 15Ա տողում): Հետաձգված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի հաշվարկում չի արտացոլվում (հաշվարկի 15Բ տողում նշվող գումարում հետաձգված ԱԱՀ-ի գումարը չի ներառվում): ԱԱՀ-ի հաշվարկի «ԱԱՀ-ի կրեդիտ» բաժում չի արտացոլվում նաև օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասին համապատասխան առաջացող` հետաձգված ԱԱՀ-ի վճարման պարտավորության առաջացումը: ԱԱՀ-ի հաշվարկի «ԱԱՀ-ի դեբետ» բաժնում արտացոլվում են միայն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարները (16.2Ա տողում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում), եթե օրենքի համաձայն այդ գումարները ենթակա են հաշվանցման: