Գլխավոր տեղեկություն
Համար
N 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.1998-30.09.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.28/26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
11.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2018

040.0171.11.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար
Ռ. Քոչարյան
11 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 1998 թվականի N 171

քաղ. Երևան

 

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) երկրագործության կանոնները (կցվում է).

բ) անասնապահության կանոնները (կցվում է).

գ) գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնները (կցվում է).

դ) գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառային, դեկորատիվ և ծաղկային բյուսերի վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի նպատակով հանրապետությունում օգտագործման համար թույլատրված թունանյութերի և կենսաբանական միջոցների անվանացանկը (կցվում է).

ե) Հայաստանի Հանրապետության համար կարանտինային նշանակություն ունեցող բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի անվանացանկը (կցվում է).

զ) կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարանտինային օբյեկտ հանդիսացող բույսերի ու բուսական ծագում ունեցող մթերքի, սերմերի և տնկանյութի անվանացանկը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող երկրագործության կանոնները:

2. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

 

II. Հողերի մշակությունը, պարարտանյութերի ու թունանյութերի օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

 

3. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են իրականացնել`

ա) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումները.

բ) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումները.

գ) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումները.

դ) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

ե) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումները.

զ) հողը պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումները.

է) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումները.

ը) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում սանիտարական և ֆիտոսանիտարական անվտանգությունը:

4. Արգելվում է`

ա) համապատասխանության սերտիֆիկատ չունեցող, ինչպես նաև անվանացանկում (գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառային, դեկորատիվ և ծաղկային բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի նպատակով հանրապետությունում օգտագործման համար թույլատրված թունանյութերի կենսաբանական միջոցների անվանացանկ) չընդգրկված թունանյութերի և կենսաբանական միջոցների օգտագործումը.

բ) սանիտարական և ֆիտոսանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների պահպանումը.

գ) պահեստներում պարարտանյութերի, թունանյութերի, կենսապատրաստուկների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.

դ) բուսաբուծական այն մթերքի իրացումը, որը պարունակում է թունանյութերի պարարտանյութերի անթույլատրելի քանակություն:

 

III. Սերմնանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը

 

5. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են ապահովել`

ա) սերմնանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի և տեղանքի ընտրությունը.

բ) մշակաբույսերի փոխանակությունը.

գ) սերմնանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի և որակի վկայականի առկայությունը.

դ) սորտերի շրջանացվածությունը.

ե) սերմնանյութի և տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավորումը, ախտահանումը.

զ) սերմնադաշտերի և տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը.

է) սերմնանյութի ու տնկանյութի ներկրման, փոխադրման, պահպանման, վաճառքի և օգտագործման համալիր միջոցառումների (փաթեթավորում, պիտակավորում, որակի և կարանտինային վկայական) իրականացումը:

6. Արգելվում է անհայտ ծագում ունեցող սերմնանյութի և տնկանյութի օգտագործումը:

 

IV. Բույսերի տարածված և կարանտինային հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարը

 

7. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են ապահովել`

ա) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների առավել վտանգավոր, այդ թվում` կարանտինային հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

բ) հողում և բուսական ծագում ունեցող մթերքում թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակը չգերազանցելը.

գ) կարանտինային ծառայության կողմից կարանտինային օբյեկտ հանդիսացող ներկրվող բույսերի, բուսական ծագում ունեցող մթերքի, տնկանյութերի, փոխադրամիջոցների և փաթեթանյութերի զննումն ու փորձազննումը:

8. Արգելվում է`

ա) հանրապետությունում օգտագործման համար անթույլատրելի թունանյութերի և կենսապատրաստուկների օգտագործումը.

բ) մինչև 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց և հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.

գ) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.

դ) հանրապետության կարանտինային դրություն հայտարարված տարածքներից առանց կարանտինային վկայագրի բույսերի, բուսական ծագում ունեցող մթերքի, սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը:

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սույբեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող անասնապահության կանոնները:

2. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

 

II. Կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածման կանխումն ու վերացումը

 

3. Տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) տեղեկացնել համապատասխան անասնաբուժական ծառայությանը նոր կենդանիներ ձեռք բերելու մասին.

բ) օժանդակել կենդանիների (թռչունների, մորթատու գազանների, ձկների ու մեղուների) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելող և այդ հիվանդությունները վերացնող միջոցառումների անցկացմանը.

գ) համապատասխան անասնաբուժական ծառայություն ներկայացնել կենդանիներին` զննման, ախտորոշիչ հետազոտման, կանխարգելիչ պատվաստման համար.

դ) անհապաղ տեղյակ պահել համապատասխան անասնաբուժական ծառայությանը կենդանիների հանկարծակի անկումների կամ միաժամանակյա զանգվածային հիվանդության բոլոր դեպքերի մասին.

ե) ժամանակին հավաքել և տեխնիկական օգտահանման կամ ոչնչացման ենթարկել կենդանիների դիակները.

զ) սահմանված ժամկետներում ապահովել անասնաշենքերի, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի պահպանման ու վերամշակման կառույցների ախտահանման, միջատազերծման և դերատիզացման աշխատանքները:

 

III. Մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունը

 

4. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) սահմանված կարգով անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի, կենդանիների սպանդից գոյացած մսային և այլ մթերքի, կաթի, կաթնամթերքի, ձվի ու անասնապահական այլ մթերքի սննդի նպատակով իրացումը.

բ) անասնապահական թափոններով շրջապատի բնական միջավայրի աղտոտումը.

գ) անթույլատրելի վայրերում անասնապահական մթերքի և հումքի իրացումը:

 

IV. Անասնապահության և տոհմային գործի վարումը

 

5. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է`

ա) կենդանիներին խոշտանգելը, ծեծելը և այլ դաժան վերաբերմունքը.

բ) հանրապետությունում շրջանացված ցեղերից զատ, այլ ցեղերի կենդանիների ներկրումը, բուծումն ու դրանց վաճառքը.

գ) տոհմակայաններում անորակ սերմի (սպերմայի) վաճառքն ու օգտագործումը.

դ) գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումն այն անձանց կողմից, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում:

 

V. Անասնապահական մթերքի և հումքի արտադրությունը, փոխադրումը, պահպանությունն ու իրացումը

 

6. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են`

ա) այլ վայր փոխադրվող կենդանիներին (ներառյալ թռչունները, մորթատու գազանները, ձկները, մեղուները և այլն), կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքն ուղեկցելիս ունենալ անասնաբուժական վկայականներ.

բ) շուկաներում իրացվող կենդանիների համար ունենալ համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր.

գ) մթերման կետերում, շուկաներում կամ առևտրի այլ կետերում, պահեստավորման կամ վաճառքի համար ստացվող կենդանական ծագում ունեցող մթերքը և հումքը ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության.

դ) բրուցելյոզ և տուբերկուլյոզ հիվանդությունների նկատմամբ դրական հակազդող կենդանիների, ինչպես նաև տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդող թռչունների սպանդը կատարել մսի վերամշակման ձեռնարկություններում (հատուկ պայմաններում` սալիկապատված շինություններում` սառնարանային խցիկի առկայությամբ, ապահովված ջրով, կոյուղով, ուր աշխատանքից հետո կատարվում է ամենօրյա ընթացիկ ախտահանություն).

ե) շուկաներ (այդ թվում` խանութներ և իրացման թույլատրելի վայրեր) վաճառքի համար բերված կաթը, կաթնամթերքը ներկայացնել պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության.

զ) մթերելիս ու առաքելիս կաշվե և մորթեհումքը ներկայացնել պարտադիր լաբորատոր հետազոտման սիբիրախտ հիվանդության ստուգման նպատակով:

7. Արգելվում է`

ա) 14 օրականից փոքր գյուղատնտեսական կենդանիների սպանդը` մսի համար.

բ) հիվանդության մեջ կասկածելի կենդանիների և թռչունների սպանդը` մսի համար.

գ) սիբիրախտի դեմ պատվաստված կամ բուժման ենթարկված կենդանիների սպանդը պատվաստումից հետո 14 օրվա, իսկ դաբաղ հիվանդության դեմ պատվաստված կենդանիների սպանդը 21 օրվա ընթացքում.

դ) հարկադիր մորթված կենդանիների մսեղիքի օգտագործումն առանց անասնաբուժական լաբորատոր հետազոտման այն ենթարկելու.

ե) անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կաթի և կաթնամթերքի իրացումը.

զ) կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ անապահով բնակավայրերից ու տնտեսություններից ստացված կաթի և կաթնամթերքի օգտագործումն ու իրացումը:

 

VI. Անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրումը, պահպանումը, օգտագործումը

 

8. Անասնապահության գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին արգելվում է օգտագործել և իրացնել դեղաբանական ձեռնարկում (ֆարմակոպեա) չգրանցված դեղամիջոցները, հատուկ կերային լրացակերերը, պատվաստամիջոցները և այլ կենսաբանական պատրաստուկներ կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող պատրաստուկները:

 

VII. Կարանտինային հիվանդությունների և այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելումը

 

9. Անասնապահական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին և քաղաքացիներին թույլատրվում է կենդանիներ, կենդանական ծագում ունեցող մթերք, հումք և անասնակեր ներմուծել ու արտահանել միայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

10. Ներմուծվող կամ արտահանվող կենդանիների մոտ վարակիչ հիվանդություններ հայտնաբերելիս կատարվում է հիվանդ կենդանիների մեկուսացում, հիվանդության վերացում, տարածքի վարակազերծում:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնները:

2. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:

 

II. Տրակտորների, ինքնագնաց շասսիների, տրակտորային կցանքների, պետական ու միասնական համարանիշերի ապահովումը

 

3. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր պետական գրանցման ենթակա են տնտեսավարող սուբյեկտներին պատկանող, ինչպես նաև քաղաքացիների սեփականություն հանդիսացող արդյունաբերական ձեռնարկություններում պատրաստված կամ ինքնաշեն տրակտորները և այլ մեքենաներ (այսուհետև` գյուղատնտեսական տեխնիկա):

4. Տնտեսավարող բոլոր սուբյեկտները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերելու օրվանից 5-օրյա ժամկետում սահմանված կարգով այն գրանցել կամ դրա դուրսգրման դեպքում հանել հաշվառումից:

5. Առանց տեխնիկական վկայագրերի և պետհամարանիշերի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն արգելվում է:

 

III. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցելը և հաշվառումից հանելը

 

8. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցելիս տնտեսավարող սուբյեկտները և քաղաքացիները պարտավոր են ներկայացնել`

ա) դիմում (ձևերը կցվում են).

բ) գյուղատնտեսական տեխնիկայի կամ ինքնաշեն մեքենաների ագրեգատների ու հանգույցների ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր.

գ) տեխնիկական անձնագիր` տրված արտադրող գործարանի կողմից, կամ դրա կրկնօրինակը:

7. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցվում է սեփականատիրոջ կողմից անձնագիր ներկայացվելու դեպքում:

8. Տրված տեխնիկական վկայագիրը ստորագրվում է ագրարային պետական տեսուչի կողմից և վավերացվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կնիքով:

9. Գյուղատնտեսական տեխնիկան գրանցվում է սեփականատիրոջ մշտական կամ ժամանակավոր գրանցման վայրում:

10. Նոր գյուղատնտեսական տեխնիկան գրանցվում է առանց տեխզննում անցկացնելու, իսկ շահագործման մեջ եղածները և ինքնաշեն մեքենաները` ագրարային պետական տեսուչի կողմից տեխզննում անցկացվելուց հետո:

11. Գրանցված յուրաքանչյուր գյուղատնտեսական տեխնիկայի համար սեփականատիրոջը տրվում է պետհամարանիշ` ըստ ՀՍՏ-110-95, և համապատասխան տեխնիկական վկայագիր:

12. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելը կատարվում է`

ա) սեփականատիրոջ դիմումի հիման վրա.

բ) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հաշվեկշռից դուրս գրված մեքենաների վերաբերյալ ակտերի հիման վրա:

 

IV. Գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի փաստաթղթերը և տեխնիկական զննման կազմակերպումն ու անցկացումը

 

13. Բոլոր տրակտորները և ինքնագնաց մեքենաները, կախված դրանց տեսակներից, նշանակությունից և ղեկավարման առանձնահատկություններից, դասակարգվում են «Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» և «Ե» կարգերի:

14. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի վկայականում նշված կարգի տրակտորներն ու ինքնագնաց մեքենաները:

15. Անվտանգ շահագործման ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վրա ազդող անսարքությունների հայտնաբերման և կանխման նպատակով տարին մեկ անգամ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից կազմակերպվում ու անցկացվում է մեքենաների տեխնիկական վիճակի զննում (տեխզննում):

16. Տեխնիկական զննման ենթակա է տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան:

 

V. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վիճակը և շահագործումը

 

17. Տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է իր մոտ ունենալ և ագրարային տեսուչի պահանջով ներկայացնել`

ա) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի վկայական.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթեր.

գ) ուղեգիր կամ երթուղային թերթ (բացառությամբ ոչ պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների).

դ) սահմանված կարգով հաստատված լիազորագիր (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):

18. Տրակտորիստ-մեքենավարին արգելվում է`

ա) ոգելից խմիչք կամ թմրադեղ օգտագործած վիճակում վարել տրանսպորտային միջոցը.

բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այնպիսի անձանց, որոնք գտնվում են ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործած վիճակում.

գ) տրակտորներով, տրակտորային կցասայլերով և կցանքներով փոխադրել մարդկանց.

դ) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի, տրակտորի կամ ինքնագնաց մեքենաների տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.

ե) երթուղում արհեստականորեն դժվարացնել մյուս տրանսպորտային միջոցների կանոնավոր երթևեկությունը.

զ) վարորդական խցիկում սահմանված թվից ավելի մարդկանց և բեռներ փոխադրելը:

 

 

Ձև 1

 

___________________

(մարզի անվանումը)

 

գյուղատնտեսական տեխնիկայի

մարզային պետական տեսուչ

պրն_______________

 

 

 

 

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ____________________________________________

(գործի էությունը)

1. __________________________________________________

2. __________________________________________________

3. __________________________________________________

4. __________________________________________________

Տվյալներ` _____________________________________________

(տրակտոր, կոմբայն, ինքնագնաց, շասսի)

 

մեքենայի տիպը` _____________ մակնիշը` _____________________

թողարկման տարեթիվը` __________արտադրող գործարանը` ___________

գործարանային համարը` _________շարժիչի համարը` _______________

տեխնիկական վկայագիրը` _________պետհամարանիշը` ______________

Ձևակերպումը վստահվում է կատարելու __________________________

                                                                         (անունը, ազգանունը)

Անձնագիր_______________  տրված ________________________


             (սերիա, N)

որի ստորագրությունը` ___________________________հաստատում են`

 

Ձեռնարկության ղեկավարը __________________________________

(ստորագրությունը)

Գլխավոր հաշվապահը _____________________________________

(ստորագրությունը)

Պետական տեսուչի գրանցումները

Տրված են` պետհամարանիշ __________________________________

    (սերիա, N)

_____________________Տեխնիկական վկայագիր _______________

 

«__»___________ 19__թ.                                    ________________

(ստորագրությունը)

 

 

 

 

Ձև 2

 

______________գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը

      (մարզի անվանումը)

 

Քաղաքացի __________________________________________-ից

(անունը, ազգանունը)

Ծննդյան թիվը___________________ բնակավայրը_______________

___________________________________________________ 

(հասցեն)

Անձնագիր ________________`տրված ________________________

                                (սերիա, N)

___________________________________________________ 

Աշխատանքի վայրը` _______________________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ____________________________________________

(խնդրի էությունը)

____________________________________________________

(մեքենայի տիպը, մակնիշը)

գործարանային համարը` _______________շարժիչի համարը` __________

պետհամարանիշը` _______________տեխանձնագրի համարը` __________

թողարկման տարեթիվը` _____________________________________

 

Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

1. __________________________________________________

2. __________________________________________________

3. __________________________________________________

 

«__»___________ 19__թ.                                    ________________

(ստորագրությունը)

 

Պետական տեսուչի ծառայողական նշումները, մեքենայի տվյալների

համապատասխանությունը դիմումում նշվածին.

 

«__»___________ 19__թ.                          Տեսուչ ________________

(ստորագրությունը)

 

տրված է համարանիշ ______________________________________

(սերիա, N)

տեխնիկական անձնագիր ____________________________________

(սերիա, N)  

«__»___________ 19__թ.                          Տեսուչ ________________

(ստորագրությունը)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառային, դեկորատիվ և ծաղկային բույսերի վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի նպատակով հանրապետությունում օգտագործման համար թույլատրված թունանյութերի և կենսաբանական միջոցների

 

 


Առևտրական անվանումը

Ազդող  նյութը

Պատրաստուկային ձևը


1
2
3

1. Միջատասպան և տզասպան   

 

Ակտելիկ

պիրիմիֆոսմեթիլ

50% խ.Է.

Անոմետրին

պերմետրին

25% խ.է.

Անոմետրին

պերմետրին

50% խ.է.

Անտիո

ֆորմոտիոն

25% խ.է.

Ապոլլո

կլոֆենտիզին

50% խ.է.

Արիվո

ցիպերմետրին

25% խ.է.

Բազուդին*

դիազինոն

60% խ.է.

Բազուդին*

դիազինոն

10% հ.

Բենզոֆոսֆատ

ֆոզալոն

30% թ.փ.

30% խ.է.

ԲԻ-58

դիմետոատ

40% խ.է.

Վոլատոն

ֆոկսիմ

50% խ.է.

Վոլատոն

ֆոկսիմ

5% հ.

Վոֆատոքս

պարատիոնմեթիլ

18% թ.փ.

Դայֆուրան

կարբոֆուրան

10% հ.

Դանիտոլ

ֆենպրոպատրին

10% խ.է.

10% ֆլո.

Դեցիս

դելտամետրին

2,5% խ.է.

Դիազինոն

դիազինոն

60%խ.է.

Դիազինոն

դիազինոն

10% հ.

Դուրսբան

քլորպիրիֆոս

40,3% խ.է.

Զոլոն*

ֆոզալոն

35% խ.է.

30% թ.փ.

Կարատե

լյամդացի գալոտրին

5% խ.է.

Կարբոֆոս

մալատիոն

50% խ.է.

Մեզոկս

մետոքսիքլոր

50% թ.փ.

Մետալդեհիդ

մետալդեհիդ

5% հ.

Մեթատիոն

ֆենիտրոտիոն

50% խ.է.

Մետաֆոս*

պարատիոնմեթիլ

40% խ.է.

Միտակ

ամիտրաց

20%խ.է.

Նեորոն

բրոմպրոպիլատ

50% խ.է.

Նուրել

ցիպերմետրին

20%խ.է.

Նիսորան

· հեքսիտազոկս

10% թ.փ.

Նուրել-Դ

ցիպերմետրին 5%+

քլորպիրիֆոս+50

55% խ.է.

Օմայթ

 պրոպարգիտ

30% թ.փ. 

57% խ.է. 

Պատրաստուկ   30, 

30ա, 30ս, 30սս, 30 մ

նավթայուղային 

էմուլսիա

76% նավթա-

էմուլսիա

Ռիպկորդ

ցիպերմետրին

40% խ.է.

Ռովիկուրտ

պերմետրին

25% խ.է.

Սումիտիոն

ֆենիտրոտիոն

50% խ.է.

Սումիցիդին

ֆենվալերատ

20% խ.է.

Տալստար

բիֆենտրին

10% խ.է.

Տիռդան*

էնդոսսուլֆան

50% թ.փ.

Ֆաստակ

ալֆամետրին

10% խ.է.

Ֆոզալոն*

ֆոզալոն

35% խ.է.

Ֆոկսիմ

ֆոկսիմ

50% խ.է.

Ֆուրադան*

կարբոֆուրան

10% հ.

Ֆյուրի            

գետամետրին

10% շ.կ.

Խոստակվիկ*

հեպտենոֆոս

50% խ.է.

Ցիանոքս

ցիանոֆոս

50% խ.է.

Ցիդիալ

ֆենտոատ

50% խ.է.

Ցիմբուշ

ցիմպերմետրին

25% խ.է.

Ցիպերտալ

ցիպերմետրին

10% խ.է.

Ցիտկոր

ցիպերմետրին

25% խ.է.

Շերպա

ցիպերմետրին

25% խ.է.

Էկամետ

էտրիմֆոս

50% խ.է.

Էտաֆոս

էթիլտիոֆոսֆատ

50% խ.է.

 

Սնկասպաններ  

 

Ավիկսիլ

օքսիդիքսիլ +

պոլիկարբացին

70% թ.փ.

Արցերիդ

մեթալակսիլ +

պոլիկարբացին

60% թ.փ.

Աֆուզան

պիրազոֆոս

30% խ.է.

Բայլետոն

տրիադիմեֆոն

5% թ.փ.

Բայլետոն*

տրիադիմեֆոն

25% թ.փ.

Բենլաթ

բենոմիլ

50% թ.փ.

Բորդոյան հեղուկ

պղնձի սուլֆատ + կիր

-

Մեթիլ բրոմիդ

մեթոլ բրոմիդ

90,5% տեխ.

Դազոմետ

դազոմետ

90% հ.

Դիտան Մ

մանկոցեբ

45,8% թ.փ.

Դնոկ*

դինիտրոօրտոկրեզոլ

40% լ.փ.

Երկաթարջասպ

երկաթի սուլֆիդ

53% լ.փ.

Կարատան ՖՆ-97

դինոկապ

18,25% թ.փ.

Կարբատիոն

մեթամ

40% ջ.լ.

Միկալ

ալյումինի ֆոսեթիլ 50% +

+ ֆոլպետ 25%

75% թ.փ.

Օքսիխում

օքսադիկսիլ +

պղնձի քլորօքսիդ

1:5

 

80% թ.փ.

Ռիդոմիլ

մետալաքսիլ

25% թ.փ.

Ռիդոմիլ ՄՑ

մետալաքսիլ +

 
 

մանկոցեբ 1:8

72% թ.փ.

Կոլոիդ ծծումբ և թրջվող փոշի

   

Աղացած ծծումբ

.

փոշի

Սկոր

դիֆենոկոնագոլ

25% խ.է.

Սուլֆարիդ

ծծումբ

35%

Տիազոն

դազոմետ

25% փ.

Տիլտ

պրոպիկանագոլ

25% խ.է.

Տոպազ

պենկոնագոլ

10% խ.է.

Տոպսին Մ

տիոֆանատմեթիլ

70% թ.փ.

Տուբարիդ

մեթալակսիլ +

պղնձի քլորօքսիդ

1:5

60% թ.փ.

Ֆորմալին

ֆորմալդեհիդ

40% գ.լ.

Ֆունդազոլ

բենոմիլ

50% թ.փ.

Պղնձիքլորօքսիդ

պղնձիքլորօքսիդ

90% թ.փ.

 

Մոլախոտասպաններ 

Ակտրիլ Մ

իոկսինիլ 15%

մեկոպրոպ 37%

52% շ.լ.

Ալերոկս

Երտս 72% +

+ անտիդոտ 8%

80% խ.է.

Բասֆա

ամոնիումի գլյուֆոսինատ

20% ջ.լ.

Բրոդալ

դիֆլյուֆենիկան

50% ջ.լ.

Բուտիզան Ս

մետազաքլոր

50% Ա.Խ.

Բութիլուր

տերբացիլ

80% թ.փ.

Բուտազին

մետրիբուզին

70% թ.փ.

Բյուկտրիլ

բրոմօկսինիլ

25% ջ.լ.

Տրեզոր

2,4 դ ամինային աղ

տրիասուլֆարոն

60% թ.փ.

Ուտալ

գլիֆոսատ

36% ջ.լ.

Ֆենագոն

2,4 դ բուտիլային էսթեր

42% խ.է.

Վիսկազին

սֆերբումնգոն 25% +

սֆերբուգիլազին 25%

50% թ.փ.

Գեզագարդ

պրոմետրին

50% թ.փ.

Գեզամիլ

պրոպազին

50% թ.փ.

Գլիալկա

գլիֆոսատ

70% շ.լ.

Գլիսոլ

գլիֆոսատ

36% ջ.լ.

2,4 դ

2,4 դ-ի ամինային աղ

40% խ.է.

Դալապոն

դալապոն

85% լ.փ.

Զենկոր

մատրիբուզին

70% թ.փ.

Կարագարդ

սֆերբամետոն 25% +

50% թ.փ.

Կոմբի Ա 50

+ տերբուգիլազին

 

Մեզորանիլ

ազիսպրոտրին

50% թ.փ.

Մետազին

մետազին

50% թ.փ.

Նիտրան

տրիֆլուբալին

30% խ.է.

Պրոմետրին

պրոմետրին

50% թ.փ.

Պրոտրազին

ատրազին + պրոմետրին

50% թ.փ.

Ռաունդապ

գլիֆոսատ

35%

Սինբատ

տերբիցիլ

80% թ.փ.

Ստոմպ

պենդիմետալին

33% խ.է.

Սուլֆազին

մետազին

68% լ.փ.

Տոպոգրադ

տերբուգիլագին

50% թ.փ.

 

Սերմերի նախացանքային մշակության պատրաստուկներ

 

Ագրոցիտ

բենոմիլ

50% թ.փ.

Ապրոն - 35

մեթալաքսիլ

38,9% թ.փ.

Արցերիդ

մեթալաքսիլ +

 

 

պոլիկաբացին  1:8

60% թ.փ.

Բայտան

տրիադիմենոլ

15% թ.փ.

Բայտոն-ունիվերսալ

տրիադիմենոլ 15% +

ֆուբերիդազոլ 2,5% +

իմոպազիլ 2%

19,5% թ.փ.

Բենլաթ

բենոմիլ

50% թ.փ.

Վիտավաքս

կարբոքսին

75% թ.փ.

Վիտատուրամ

կարբոքսին 50% +

տրիամ 30%

80% թ.փ.

0,30% ֆ.ս. 

Պոլիկարբացին

կոմպլեքս

80% թ.փ.

Ռիդոմիլ

մետալաքսիլ

25% թ.փ.

ՏՄՏԴ

տիրամ

80% թ.փ.

ՏՄՏԴ

տիրամ

30% թ.փ.

Ֆորմալին

ֆորմալդեհիդ

40% ջ.լ.

Ֆունդազոլ

բենոմիլ

40% ջ.լ.

 

Բոտենդիցիդներ (մկնանման կրծողներին սպանող պատրաստուկներ)

Դլիֆտոր

1.3 դիֆտորպրոպանոլ

2,72% տեխ.

Ռոտինդան

դիֆացինոն

0,5% փ.

Ռեդենտին

քլորֆացինոն

1% յ.բ.խ.

Ցինկի ֆոսֆիդ

ցինկի  ֆոսֆիդ

20% տեխ.փ.

 

Նեմադոտասպան պատրաստուկներ

 

Վիդատ

օքսամիլ

10% հ.

Հետեբոֆոս

0-Լ տիպ-Օ-ֆենիլ-Ա

 

 

պրոպիլտիոֆոսֆատ

7,5% հ.

ԴԴ

դիքլորպրոպեն +

 

 

դիքլորպրոպան

50% տեխ.

Դոզամետ

դոզամետ

85-90% հ.

Կարբատիոն

մետամ

40% ջ.լ.

Օնետիոն

մետամ

36% ջ.լ.

Դիազոն

դազոմետ

85% փ.

 

Կենսաբանական պատրաստուկներ

 

Բիոտոքսիբացիլին

սպորա բյուրեղային

հակակց.

+ Էկզոտոքսին

չ.փ.

Վերտիցիլին

էնտոմոպաթոգեն սնկի

 

հատիկավոր

կոնիդիում

չ.փ.

Վիրին-գյապ

խնձորենու պտղակերի

գրանուլտոզային

վիրուս (հեղուկ)

 

Գոմելին

սպորահատիկային

 

 

համաձույլ

թ.փ.

Դենդրոբացիլին

սպորահատիկային 

համաձույլ

չ.փ.

Լիպիդոցիդ

սպորահատիկային

համաձույլ

խ.

Տրիխոդերմին

սնկի սպորային զանգված

չ.փ.


Կրճատումներ`

 խ.Է.

թ.փ.

լ.փ.

փ.

հ.

տեխ.

յ.բ.խ.

չ.փ.

ջ. լ.

 

խտացված էմուլսիա

թրջվող փոշի

լուծվող փոշի

փոշի

հատիկավոր

տեխնիկական

յուղաբյուրեղային խտացվածք

չոր փոշի

ջրային լուծույթ

սույն (ուժեղ) թունանյութերը կարելի է կիրառել

միայն մեքենայացված եղանակով`

մասնագետի հսկողությամբ:

 

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 11-ի N 171 որոշմամբ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության համար կարանտինային նշանակություն ունեցող բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի

 

1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված

 

ա) բույսերի վնասատուներ

1. Նարնջենու վահանակիր

2. Սպիտակ երիզավոր բզեզ

3. Արքայանարնջի մեծ ճանճ

4. Արևելյան կամ ասիական տերևալվիճ

5. Արևելյան ալրացող որդան

6. Արևելյան կիտրոնային վահանակիր

7. Բամբակենու եգիպտական սովկա

8. Թզենու մոմային կեղծ վահանակիր

9. Չինական հատիկակեր

10. Երեքնուկի ականող

11. Միջերկրածովային պտղաճանճ

12. Տրոգոդերմա անգուստում

13. Տրոգոդերմա բալֆինխուս

14. Տրոգոդերմա լոնգիսետոզում

15. Տրոգոդերմա Գրասսմանի

16. Տրոգոդերմա օրնատուն

17. Տրոգոդերմա սիմպլեքս

18. Տրոգոդերմա ստերնալե

19. Բամբակենու ցեց

20. Կիտրոնենու ականող ցեց

21. Կիտրոնի սև ճերմակաթևիկ

22. Ամբարային լայնակնճիթ երկարաքթիկ

23. Խնձորենու ճանճ

 

բ) բույսերի հիվանդություններ

 

Սնկային

 

24. Բամբակենու անտրաքնոզ

25. Ցորենի հնդկական մրիկ

26. Տեխասյան արմատային փտում

 

Վիրուսային

 

27. Սալորի գծային նախղեր (ամերիկյան)

28. Դեղձի մոզաիկա (ամերիկյան)

29. Կիտրոնենիների տրիստեցա

 

Բակտերիալ

 

30. Եգիպտացորենի բակտերիալ թառամում

31. Մեխակի վիլտ

32. Հակինթի դեղին հիվանդություն

33. Ցորենի դեղին լորձային բակտերիոզ

34. Կիտրոնիների քաղցկեղ

 

Նեմատոդային

 

35. Կարտոֆիլի դժգույն նեմատոդա

 

գ) մոլախոտեր

 

36. Թանթրվենու խնդեղի (կամ) խնդեղենի

37. Գծատերևային մորմ

38. Կալիֆոռնիական արևածաղիկ

39. Թարթիչավոր արևածաղիկ

40. Շրեշավոր արևածաղիկ

41. Անհարթ արևածաղիկ

42. Ստրիգաներ (բոլոր տեսակները)

 

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ տարածված

 

ա) բույսերի վնասատուներ

 

1. Արևելյան պտղակեր

2. Կալիֆոռնիական վահանակիր

3. Կարտոֆիլի կոլորադյան բզեզ

4. Ֆիլոքսերա

5. Կիտրոնային ճերմակաթևիկ

6. Կոմստոկի որդան

 

բ) բույսերի հիվանդություններ

 

7. Կարտոֆիլի քաղցկեղ

8. Պտղատու ծառերի բակտերիալ այրվածք

9. Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդա

 

գ) մոլախոտեր

 

10. Սողացող դառնախոտ

11. Գաղձեր  

 

ԱՊՀ անդամ պետություններում սահմանափակ տարածված

 

ա) բույսերի վնասատուներ

 

1. Բամբակենու ասիական սովկա

2. Ամերիկյան ճերմակաթիթեռ

3. Ավստրալիական ճռիկավոր որդան

4. Տանձենու հրաթիթեռ

5. Կարտոֆիլի ցեց

6. Հատիկային տրոգոդերմա

7. Դեղձենու պտղակեր

8. Թթենու վահանակիր

9. Բամբակենու ճերմակաթևիկ

10. Կիտրոնի ալրացող որդան

11. Քառաբիծ ընդակեր

12. Խնձորենու ոսկեբզեզ

13. Ճապոնական բզեզ

14. Ճապոնական մոմային կեղծ վահանակիր

15. Ճապոնական փայտաձև վահանակիր

 

բ) բույսերի հիվանդություններ

 

Սնկային

 

16. Ոսկեծաղկի (քրիզանթեմ) ասկոխիտոզ

17. Ոսկեծաղկի սպիտակ ժանգ

18. Վուշի պասմո

19. Եգիպտացորենի հարավային հելմինտոսպորիոզ

 

Վիրուսային

 

20. Խաղողի վազի ոսկեփայլ դեղնում

21. Օսպա (շարկա) սալորի, դեղձի, ծիրանի

 

գ) մոլախոտեր

 

22. Օշինդրատերևային ամրոս

23. Եռաբաժին ամրոս

24. Բազմամյա ամրոս

25. Փշոտ մորմ

26. Եռածաղկային մորմ

27. Կարոլինային մորմ

28. Տատաշային ցենխրուս

29. Եղեսպակ նշտարաձև

 

3. Հայաստանի Հանրապետության համար պոտենցիալ վտանգավոր*

 

ա) բույսերի վնասատուներ

 

Կեղծ կեղևակերներ

1. Ատամնավոր կնգուղավորիկ

2. Շատակեր կեղծ ատամնակեր

 

Հատիկակերներ

 

3. Գետնանուշի հատիկակեր

4. Ընդավորների բրազիլական հատիկակեր

5. Ոլոռի եգիպտական հատիկակեր

6. Ընդավոր մշակաբույսերի հատիկակեր

 

բ) բույսերի հիվանդություններ

 

Սնկային

7. Անդյան ֆոմոզ

8. Կարտոֆիլի պալարների մրիկ

9. Եգիպտացորենի դիպլոդիոզ

10. Սոյայի ցերկոսպորոզ

11. Սոյայի ցողունների քաղցկեղ

12. Խաղողի վազի թառամում

13. Մեխակի ֆիալոֆորա

14. Արևածաղկի ցողունի բծավորություն

 

Վիրուսային

15. Կարտոֆիլի անդյան վիրուս

16. Ելակի պառավի ցախավել

17. Վարդի վիլտ

18. Կարտոֆիլի դեղին գաճաճություն

19. Դեղձենու դեղնախտ (միկոպլազմա)

20. Ոսկեծաղկի գաճաճություն

21. Լոլիկի շրջանակաձև գծավորություն

22. Ելակի ծածուկ վիրուս «Ս»

23. Կեռասենու ժանգային նեկրոտիկ խայտուցավորության

24. Ելակի ջղերի երիզավորում

25. Կեռասենու տերևների թորբուաձևություն (ամերիկյան)

26. Մորենու տերևների ոլորում

27. Դեղձենու ֆոնի

28. Ծիրանենու տերևների քլորոտիկ ոլորում

29. Գարու նրբագծիկավոր մոզաիկա

 

Բակտերիալ

 

30. Բրնձի բակտերիալ այրվածք

31. Բրնձի բակտերիալ շերտավորություն

32. Խաղողի բակտերիալ թառամում

 

Նեմատոդային

 

33. Կեղծ գալային նեմատոդա

34. Բայոցային կամ գայլիկոնող նեմատոդա

 

գ) մոլախոտեր

 

35. Հնդկական էպինոմենե

36. Վիրջինյան էպինոմենե

37. Երկփետրային կատվալեզու

38. Սռնակային դիոդիա

39. Ավստրալական էմեկս

40. Փշոտ էմեկս

41. Եզրազարդաձև իշակաթնուկ

42. Ատամնաձև իշակաթնուկ

43. Պատատուկային իպոմեա

44. Փենսիլվանական հավտենի

45. Երկտակված ռայմանիա

46. Խոշորապտուղ սեսբանյա

47. Անկյունավոր սիցիոս

48. Փշոտ կատվաբուն

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 11-ի N 171 որոշմամբ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարանտինային օբյեկտ հանդիսացող բույսերի ու բուսական ծագում ունեցող մթերքի, սերմերի և տնկանյութի


 Ծածկագիրը 

 Անվանումը

 Հետազոտման եղանակը


 1

 2
 3

 0601

1. Գյուղատնտեսական, անտառային և դեկորատիվ մշակաբույսերի սերմեր և տնկանյութ` սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ

 

 լաբորատոր

0602

ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, դեկորատիվ և այլն)

լաբորատոր

0602

տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացումներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ

լաբորատոր

0602

սնկամարմիններ (միցելիաներ) այդ թվում` հողով և բուսական նյութերով

լաբորատոր

0603

թարմ, չոր  կտրած ծաղիկներ և կոկոններ

լաբորատոր

0603

տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր` առանց ծաղիկների և կոկոնների

լաբորատոր

0604

ծառերի թփերի կտրտված ճյուղեր` ծաղիկներով և կոկոններով

լաբորատոր

0604

խոտեր, մամուռներ և քարաքոսեր

լաբորատոր

0604

բնական եղևնիներ (սղոցած)

լաբորատոր

070110

սերմացու կարտոֆիլ

լաբորատոր

070310110

սերմացու գլուխ սոխ

լաբորատոր

071290110

սերմացու եգիպտացորեն

լաբորատոր

07310110

սերմացու ոլոռ

լաբորատոր

071320100

սերմացու սիսեռ

լաբորատոր

071331100

սերմացու լոբի

լաբորատոր

071340100

սերմացու ոսպ

լաբորատոր

071350100

սերմացու կերային լոբի և այլ ընդեղեններ

լաբորատոր

100110100

սերմացու ցորեն

լաբորատոր

100190100

սերմացու գարի լաբորատոր

 

100300100

սերմացու գարի

լաբորատոր

100400100

սերմացու վարսակ

լաբորատոր

100510

սերմացու եգիպտացորեն

լաբորատոր

100810100

սերմացու բրինձ

լաբորատոր

100700000

սերմացու սորգո

լաբորատոր

120100100

սերմացու սոյա

լաբորատոր

120210100

սերմացու գետնընկույզ

լաբորատոր

120400100

սերմացու վուշ

լաբորատոր

120500100

սերմացու կանճրակ

լաբորատոր

120600100

սերմացու արևածաղիկ

լաբորատոր

1207

սերմեր և պտուղներ այլ կուլտուրաների

լաբորատոր

1209

այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի և անտառային ծառատեսակների)

լաբորատոր

 

2. Թարմ և չոր պտուղներ ու բանջարեղեններ

 

070190,0712

կարտոֆիլ

լաբորատոր

0702,0712

լոլիկ

լաբորատոր

070310190

գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս

լաբորատոր

070320000

070390000

և այլ սոխանման բանջարեղեններ

լաբորատոր

0704

գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, կոլրաբի և այլն

վիզուալ

0705

սալաթ` կաթնուկ և ճարճատուկ

վիզուալ

0706

գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, բողկ և այլ արմատապտուղներ

վիզուալ

 

0707

վարունգ և կորնիշոն

վիզուալ

0708,0713

ընդավոր բանջարեղեններ

վիզուալ

0709

այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, բադրիջան, նեխուր, սնկեր և գետնասնկեր, տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն` հասկերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն)

վիզուալ

0712

այլ չորացած բանջարեղեններ

վիզուալ

071420100

բատատ

վիզուալ

0801

կոկոսյան ընկույզ, կեշյու

վիզուալ

0802

ընկույզներ (նուշ, անտառային, հունական, շագանակներ, գետնանուշեր)

վիզուալ

0803

բանաններ

վիզուալ և լաբորատոր

0804

խուրմաներ, թուզ, արքայախնձորներ, ավոկադո, գույավա, մանգո

լաբորատոր

0805

ցիտրուսային պտուղներ

լաբորատոր

0806

խաղող

լաբորատոր

0807

սեխ, ձմերուկ, պապայա

վիզուալ

0808

խնձոր, տանձ և սերկևիլ

վիզուալ

0809

ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր

վիզուալ

0810

0813

այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի, մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն)

վիզուալ

121291

չորացած  պտուղներ` ծիրան, սև սալոր, խնձոր, դեղձ, տանձ, ընկույզ կամ չոր պտուղների խառնուրդ

վիզուալ

121292

շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ

վիզուալ

 

3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ (գարեջրի ածիկ), դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք

 

1001

ցորեն

լաբորատոր

1002

տարեկան

լաբորատոր

1003

գարի

լաբորատոր

1004

վարսակ

լաբորատոր

1005

եգիպտացորեն

լաբորատոր

1006

բրինձ

լաբորատոր

1007

հացահատիկային սորգո

լաբորատոր

1008

հնդկացորեն և այլ հացահատիկներ

լաբորատոր

1107

գարեջրի ածիկ

լաբորատոր

1201

սոյա

լաբորատոր

1208

ալյուր  և քուսպ` ստացված յուղատու մշակաբույսերի սերմերից և պտուղներից

լաբորատոր

1210

գայլուկի կոներ` թարմ կամ չոր բույսերը,

վիզուալ,

1211

նրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը և

վիզուալ

1212

և պտուղները, որոնք օգտագործվում են պարֆյումերիայում դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր, ծովային և այլ ջրիմուռներ, պտուղների կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք)

լաբորատոր

1213

ծղոտ

վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1214

խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային ճակնդեղ, լյուպին, վիկ, գոնգեղ և այլ համանման կերեր

վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1401

բուսական  ծագում ունեցող նյութեր (բամբուկ, եղեգ, ուռենի, ռաֆիա) վիզուալ

վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1402

բուսական  ծագում ունեցող նյութեր, որոնք օգտագործվում են լցման համար

վիզուալ,

վիզուալ և լաբորատոր

1403

բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք հիմնականում օգտագործվում են խոզանակավոր ապրանքների և ավելների արտադրության համար

վիզուալ, վիզուալ և լաբորատոր

1404

բուսական ծագում ունեցող նյութեր, որոնք օգտագործվում են ներկման դաբաղման համար (բուսական սպունգ, քարաքոսեր, սանրափուշ, օճառենու արմատներ և այլն)

վիզուալ, վիզուալ և լաբորատոր

210220

մահացած միաբջիջ օրգանիզմներ (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք օգտագործվում են որպես անասնակեր

վիզուալ և լաբորատոր

2302

թեփ, մաղվածքներ և այլ մնացորդներ, ինչպես նաև հացահատիկային և ընդավոր մշակաբույսերի աղալուց հետո ստացված թափոններ

վիզուալ

2304

քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են սոյայի յուղի լուծազատումից

 

2305

քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են գետնընկույզի յուղի լուծազատումից

 

2306

քուսպ և այլ կարծր մնացորդներ, որոնք ստացվել են վուշի, արևածաղկի սերմերի, կոկոսյան  ընկույզի կամ կեղևի, բամբակի, քունջութի և ձիթապտղի սերմերի լուծազատումից

 

2308

բուսական ծագում ունեցող մթերք, բուսական թափուկներ, մնացորդներ  և կողմնակի մթերք, որոնք օգտագործվում  են որպես անասնակեր

վիզուալ

3101

բուսական ծագում ունեցող  պարարտանյութեր, կեղտոտված բրդի մնացորդներ, գոմաղբ, որոնք պիտանի չեն  այլ նպատակներով օգտագործվելու, բացառությամբ որպես պարարտանյութ

վիզուալ

3101

կոմպոստ (բաղադրյալ պարարտանյութ)

վիզուալ

3101

որդի մաքրումից ստացված մնացորդներ և թափոններ

վիզուալ

4101

խոշոր եղջերավոր անասունների մորթիներ, որոնցից չի անջատվում նրբակաշին

վիզուալ

4102

ոչխարների և գառների չդաբաղված մորթիներ, որոնք չեն օգտագործվում որպես մագաղաթ

վիզուալ

4103

կաշվե հումքի այլ  տեսակներ  (չդաբաղված, մագաղաթի համար չառանձնացված)

վիզուալ

4110

բնական և արհեստական կաշվի կտրտվածքներ և այլ մնացորդներ

վիզուալ

5101

բուրդ, որը ենթակա չէ սանդերքագզման և սանրման

վիզուալ

5102

կենդանիների նուրբ և կոշտ մազեր, որոնք ենթակա չեն սանդերքագզման կամ սանրման

վիզուալ

5103

նուրբ կամ կոշտ մազավոր կենդանիների բրդի մնացորդներ

վիզուալ

5201

բամբակի չսանրված թելեր

վիզուալ

5202

բամբակի մնացորդներ

վիզուալ

5203

բամբակի սանրված թելեր

վիզուալ

5301

վուշի մշակված կամ չմշակված թելեր և այլ թափոններ

վիզուալ

 

4. Կեղևահանված բրինձ, ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք և համեմունքներ

 

0901

սուրճի հատիկ, թեյ

լաբորատոր

0904

տաքդեղ` չորացած, ջարդած կամ աղացած

լաբորատոր

0905

վանիլին

լաբորատոր

0906

դարչին

լաբորատոր

0907

մեխակ

լաբորատոր

0908

մշկընկույզ (մուսկատ)

լաբորատոր

0909

անիսի, խորոմսամիթի, համեմի, քեմոնի սերմեր  

լաբորատոր

0910

իմբիր, քրքում, ուրց, դափնետերև և այլ համեմունքներ

լաբորատոր

100630

կեղևահանված բրինձ

լաբորատոր

1101

ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր

լաբորատոր

1102

տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի ալյուր և այլն

լաբորատոր

1103

ձավարեղեն

լաբորատոր

1104

հացահատիկ` այլ եղանակներով վերամշակված (թեփահանված, տափակեցված դարմանի կամ ջարդվածքի ձևով)

լաբորատոր

1106

ալյուր և ձավար` ստացված չոր ընդավոր մշակաբույսերից, բանջարեղենից, արմավենու միջուկից, արմատապտուղներից

վիզուալ

1105

կարտոֆիլի ալյուր

վիզուալ

1801

կակաոյի ունդեր

վիզուալ

1801

ծխախոտի հումք

վիզուալ

 

5. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկակիր, բակտերիակիր, վիրուսակիր, նեմատոդակիր, տզավոր և միջատավոր մշակաբույսեր

 

3002

բուսական ծագում ունեցող վիրուսներ

լաբորատոր

3321

պատրաստի միջավայրեր միկրոօրգանիզմների  աճեցման համար

լաբորատոր

010600990

կենդանի միջատներ

լաբորատոր

 

6. Միջատների, բույսերի հիվանդությունների հարուցիչների հավաքածուներ, սերմերի և բույսերի հերբարիումներ ու հավաքածուներ

 

9705

որևէ տեսակի պատկանող մահացած օրգանիզմներ, կենդանիներ, պահածոյացված չոր կամ հեղուկ միջավայրում, ինչպես նաև կենդանիների  խրտվիլակներ` հավաքածուների համար

վիզուալ

9705

միջատներ տուփերում

վիզուալ

9705

սերմեր և բույսեր` չոր կամ պահածոյացված

 

 

հեղուկներում, հերբարիումներ

վիզուալ

4401

 

7. Տարա (ապրանքափաթեթ), փայտանյութ, հողի նմուշներ` վառելափայտ, տաշեղներ կամ փայտանյութի այլ թափոններ

 

4403

չմշակված անտառանյութ

վիզուալ

4407

սղոցված անտառանյութ

վիզուալ

4415

արկղեր, վանդակներ և համանման տարաներ` փայտանյութից

վիզուալ

4601

հյուսվածքներ և համանման իրեր բուսական ծագում ունեցող նյութերի հյուսման համար

վիզուալ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան