«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1997 թվականի N 42
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի երրորդ մասի և 59 հոդվածի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը` համաձայն NN 1-13 հավելվածների:
2. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն համապատասխան ոլորտում նախատեսվող կազմակերպակառուցվածքային փոփոխությունների և դրանց հիման վրա ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման ու ոռոգման համակարգերից համայնքի սեփականություն հանդիսացող գույքը տարանջատելու և թաղային համայնքներին հանձնելու վերաբերյալ:
3. Սահմանել, որ Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդը, ներառյալ բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները, որպես սեփականություն թաղային համայնքներին են հանձնվում «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով սահմանված հայեցողական իրավազորություններով:
Թաղային համայնքների սեփականության հայեցողական իրավազորությունները դադարում են`
ա) բնակելի տարածության նկատմամբ, երբ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսացող քաղաքացիները սահմանված կարգով սեփականաշնորհում են իրենց բնակելի տարածությունները.
բ) բնակելի շենքերի այն բացվածքների և ոչ բնակելի տարածքների նկատմամբ, երբ վերջիններս «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհվում են.
գ) սահմանված կարգով վարձակալության կամ օգտագործման չհանձնված բնակելի շենքերի բացվածքների, ոչ բնակելի այլ տարածքների, ընդհանուր օգտագործման շինությունների ու գույքի նկատմամբ, երբ բազմաբնակարան շենքերում «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծվում են համատիրություններ:
4. Սահմանել, որ Երևան քաղաքի պետական բնակարանային ֆոնդը (բացի գերատեսչականից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվում և բաշխվում է Երևանի քաղաքապետի որոշումներով:
5. Սահմանել, որ Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների (համաձայն N 13 հավելվածի) վրա գտնվող պետական բնակարանային ֆոնդի (բացի գերատեսչականից) ոչ բնակելի տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության են տրվում Երևանի քաղաքապետի որոշումներով:
6. Երևան քաղաքի թաղային համայնքների ղեկավարներին` Երևանի քաղաքապետի միջոցով`
ա) Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» ու «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում ընդգրկված ձեռնարկությունների գույքային համալիրներից, սույն որոշման 1-ին կետով սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկին համապատասխանող օբյեկտներն առանձնացնելու և թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` ձեռնարկությունների սեփականաշնորհման նախապատրաստական փուլում քննարկել Երևանի քաղաքապետի առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկին համապատասխանող գերատեսչական ենթակայության գույքը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու վերաբերյալ:
7. Երևանի քաղաքապետին` թաղային համայնքների ղեկավարների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը իրականացնել սույն որոշմամբ սահմանված համայնքի սեփականություն հանդիսացող գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թաղային համայնքներին հանձնման-ընդունման գործընթացը:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 191 որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 13 մշակույթի տուն
ակումբ (Սիլիկյան գյուղում)
NN 8, 26 գրադարաններ
NN 8, 26 գրադարանների տարացքակետեր
Միրզոյանի անվան N 5 երաժշտական դպրոց
Գաբրիելյանի անվան N 12 երաժշտական դպրոց
N 21 երաժշտական դպրոց
մարզադպրոց
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
հուշարձաններ, կիսանդրի
մեծ դեկորատիվ շատրվան Թումանյանի անվան զբոսայգում
հասարակական զուգարան
քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք
Մաշտոցի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն
Մաշտոցի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Մաշտոցի շրջանի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն
Մաշտոցի կանաչապատման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Մաշտոցի ձեռնարկություն
Աջափնյակի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
Մաշտոցի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Ավան թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 24 գրադարան
N 2 համալիր մարզադպրոց
Բուդաղյանի անվան N 20 երաժշտական դպրոց
հուշարձան
թաղապետարանի վարչական շենք
Խորհրդային շրջանի կանաչապատման N 2 ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
NN 3, 14 մշակույթի տներ
NN 5, 6 գրադարաններ
NN 1, 3 մարզադպրոցներ
խաղերի մարզադպրոց
ջրային մարզաձևերի մարզադպրոց
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
երաժշտական դաստիարակության տուն
կիսանդրիներ, հուշատախտակներ
շատրվաններ «Արաբկիր» զբոսայգում
ջրավազան էլեկտրալամպերի գործարանի մոտ
հասարակական զուգարաններ
քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք
Արաբկիրի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Արաբկիրի կանաչապատման ձեռնարկություն
«Արաբկիր» արտադրաառևտրական ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Արաբկիրի ձեռնարկություն
Արաբկիրի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
Արաբկիրի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 40 գրադարան
N 22 երաժշտական դպրոց
թաղապետարանի վարչական շենք
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Էրեբունի թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 6 մշակույթի տուն
NN 3, 10, 11, 12, 25 գրադարաններ
N 17 երաժշտական դպրոց
NN 1, 3 մարզադպրոցներ
շախմատի, շաշկու և ռենդ-ձյուի մարզադպրոց
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն
հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակ
լիճ «Վարդավառ»
ջրավազան Տիգրան Մեծի փողոցի վրա
«Վարդավառ» զբոսայգի
հասարակական զուգարաններ
համայնքային նշանակության կամուրջներ
քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք
Էրեբունու ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Էրեբունու սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն
Էրեբունու կանաչապատման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Էրեբունու ձեռնարկություն
Էրեբունու բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
Քրիստափոր Քուշնարյանի անվան N 10 երաժշտական դպրոց
թեթև ատլետիկայի մարզադպրոց
մարզադպրոց (նախկին Սպանդարյանի շրջան)
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն (նախկին Մյասնիկյանի շրջան)
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն (նախկին Սպանդարյանի շրջան)
հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակներ
ջրավազան Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում
ջրավազան Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում
ջրային կառույց Աբովյան փողոցի վրա
շատրվաններ Մարշալ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում
շատրվաններ «Դվին» հյուրանոցի մոտ
հասարակական զուգարաններ
ներհամայնքային նշանակության կամուրջներ
թաղապետարանի վարչական շենք
Մյասնիկյանի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Կենտրոնի ձեռնարկություն
Կենտրոնի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Կենտրոնի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
Կենտրոնի կանաչապատման ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 7 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 11 մշակույթի տուն
ակումբ (Հաղթանակ գյուղում)
NN 7, 20, 22, 30, 37 գրադարաններ
N 7 գրապահոց
N 15 երաժշտական դպրոց
N 1 մարզադպրոց
ջրագնդակի մարզադպրոց
հուշահամալիր, հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակներ
Հաղթանակի 40-ամյակի անվան զբոսայգի
լիճ «Ուրարտական»
շատրվաններ Հաղթանակի 40-ամյակի հուշարձանի մոտ
հասարակական զուգարան
ներհամայնքային նշանակության կամուրջ
թաղապետարանի վարչական շենք
Շահումյանի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն
Շահումյանի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Շահումյանի ձեռնարկություն
Շահումյանի կանաչապատման ձեռնարկություն
Շահումյանի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Շահումյանի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
Շահումյանի շրջանի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 8 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Նոր Նորք թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 15 մշակույթի տուն
NN 4, 9, 14, 19, 23, 38, 39 գրադարաններ
Ասլամազյանի անվան N 11 երաժշտական դպրոց
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
NN 1, 3 մարզադպրոցներ
հուշարձաններ
մեծ գեղարվեստական շատրվան Գայի արձանի մոտ
հասարակական զուգարաններ
ներհամայնքային նշանակության կամուրջներ
քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք
Խորհրդային շրջանի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Խորհրդային շրջանի դուստր ձեռնարկություն
Խորհրդայինի կանաչապատման դուստր ձեռնարկություն
Խորհրդային շրջանի ջրմուղ-կոյուղու դուստր ձեռնարկություն
Խորհրդայինի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն
Խորհրդային շրջանի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
«Գրավատուն» ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 9 |
Ց Ա Ն Կ
երԵՎան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 1 մարզադպրոց
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 10 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Նուբարաշեն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
N 9 մշակույթի տուն
N 34 գրադարան
N 14 երաժշտական դպրոց
հուշարձաններ
նախկին ավանային խորհրդի վարչական շենք
հասարակական զուգարան
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 11 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
NN 5, 10 մշակույթի տներ
NN 13, 16, 17, 18, 32, 35 գրադարաններ
Ջրբաշյանի անվան N 8 երաժշտական դպրոց
N 1 մարզադպրոց
ակրոբատիկայի մարզադպրոց
թենիսի մարզադպրոց
ձևավոր չմշկասահքի մարզադպրոց
մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն
մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն
հուշարձաններ, կիսանդրիներ, հուշատախտակ
շատրվաններ, Կիրովի անվան գործարանի մշակույթի տան մոտ
հասարակական զուգարաններ
ներհամայնքային կամուրջներ
քաղաքապետարանի տարածքային կառավարման նախկին բաժնի վարչական շենք
Շենգավիթի շրջանի շինվերանորոգման ձեռնարկություն
բնակֆոնդի վերանորոգման Շենգավիթի ձեռնարկություն
Շենգավիթի կանաչապատման ձեռնարկություն
Շենգավիթի շրջանի ջրմուղ-կոյուղու շահագործման ձեռնարկություն
Շենգավիթի բնակֆոնդի շահագործման ձեռնարկություն
Շենգավիթի ճանապարհների շահագործման ձեռնարկություն
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 12 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի
մանկապարտեզներ (բացի գերատեսչականներից)
N 31 գրադարան
N 1 գրադարան-մասնաճյուղ
N 1 գրադարան-տացքակետ
Տեր-Ղևոնդյանի անվան N 6 երաժշտական դպրոց
N 16 երաժշտական դպրոց
N 2 մարզադպրոց
հուշարձաններ
ջրավազան օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ
շատրվաններ Դավիթ-Անհաղթի արձանի մոտ
հասարակական զուգարաններ
պետական բնակարանային ֆոնդ (բացի գերատեսչականից)
ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ
ներհամայնքային նշանակության ջրահեռացման համակարգ
ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգ
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Հավելված N 13 |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների (ըստ թաղային համայնքների)
Կենտրոն (հատված) (հատված) Խորհրդային փող.Քաղաքապետարանի փակուղի Շենգավիթ Արշակունյաց պող. Եղբայրության փող. Թելմանի փող. Մանթաշյան փող. Մայիսի 9-ի փող. Ֆրունզեի փող. Չեխովի փող. Արտաշիսյան փող. Գարեգին Նժդեհի փող. Թամանցիների փող. Արտաշատի խճուղի Արարատյան փող. Նորագավիթի 1-ին փող. Արաբկիր Օրբելի եղբայրների փող. Ա. Ավետիսյան փող. Գայդարի փող. Հ. Հակոբյան փող. Ա. Խաչատրյան փող. Գ. Գյուլբենկյան փող. Վահրամ Փափազյան փող. Մամիկոնյանց փող. Տիգրանյան փող. Շահսուվարյան փող. Վրացական փող. Բաբայան փող. Կիևյան փող. Կասյան փող. Կոմիտասի փող. Հրաչյա Քոչարի փող. Վ. Վաղարշյան փող. Գրիբոյեդովի փող. Շիրվանզադեի փող. Ն. Զարյան փող. Թբիլիսյան խճուղի Ներսիսյան փող. Գվարդիականների փող. Ազատության պող. |
Նորք-Մարաշ (հատված) |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|