Գլխավոր տեղեկություն
Համար
N 258
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.31/17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

9 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1997 թ. N 258
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 579 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով 1997 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջև կնքված համաձայնագրի 8 հոդվածի պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնների 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված վնասի փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի նվազագույն չափից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան