Գլխավոր տեղեկություն
Համար
N 154
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 154
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» N 376 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 23-ի N 85 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 388 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում լրացում կատարելու մասին» N 156 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան