Գլխավոր տեղեկություն
Համար
N 151
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 151 
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» կետին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով գործառնական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`

ա) պակասեցնել հատկացումները 01 խմբի 02 ենթախմբում նախատեսված թանկարժեք մետաղների գնման և վերամշակման գծով 400 մլն դրամով.

բ) ավելացնել հատկացումները 14 խմբի 04 ենթախմբում 1997 թվականի տարեվերջին կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով կատարողականների վճարմանն ուղղվող ծախսերը 400 մլն դրամով` այն սահմանելով 1050 մլն դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեից կատարվող 1997 թվականի տարեվերջին կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման գծով կատարողականների վճարման ծախսերի ցանկն ըստ առանձին շինարարական օբյեկտների` համաձայն հավելվածի:

3. 1997 թվականի կապիտալ շինարարության գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Շիրակի մարզպետարանին հատկացնել 66,4 մլն` դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման հավելվածում ընդգրկված 1997 թվականի բյուջետային հիմնարկներում կատարված կապիտալ ծախսերի համար նախատեսված գումարները հատկացնել պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվություններում արտացոլված պարտքերի արժանահավատությունն ստուգելուց և այդ պարտքերի ստույգ չափը որոշելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 9-ի N 151 որոշման

 

 

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

Պատվիրատուի և շինարարական օբեյկտի անվանումը Գումարը
(մլն դրամ)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն

70,0

Գորիս քաղաք (ինքնահոս ջրագիծ)

70,0

ՀՀ էներգետիկայի նախարարություն

168,0

Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական հաղորդման գիծ

105,0

ՀԱԷԿ-ի հովացման համակարգ

63,0

ՀՀ տրանսպորտի նախարարություն

224,2

Իջևան-Հրազդան 69 կմ հակասողանքային միջոցառումներ

24,2

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան

168,3

Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարան

8,2

Ոսկեպար գյուղի ճանապարհ

15,0

Գյումուշի ՀԷԿ

8,5

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

25,0

Արթիկի ջրամբարի վերականգնում /նախագծում

5,0

Լոռու տնակային տնտեսություն

20,0

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

51,2

Կոմպոզիցիոն նյութերի գործարան

45,0

«Նեյտրոն» ԳԱՄ

6,2

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

50,0

Լոռու մարզպետարան

71,6

Շիրակի մարզպետարան

92,0

Արարատի մարզպետարան

10,0

Սյունիքի մարզպետարան

38,0

Բյուջետային հիմնարկներում կատարված կապիտալ նորոգումներ

250,0

  Ընդամենը`

1050,0

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան