«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1998 թվականի N 144
քաղ. Երևան
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել ներկայացվող հաշվետվությունների ձևերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած անձանց (այսուհետև` լիցենզիա ստացած անձինք) կողմից արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետև` լիազորված մարմին) հաշվետվությունների ներկայացման կարգը:
2. Հաշվետվությունները լիազորված մարմին են ներկայացվում (հաշվետվությունների ներկայացման օր է համարվում դրանց լիազորված մարմին մուտքագրման օրը) լիցենզիա ստացած իրավաբանական անձանց գործադիր տնօրենի և հաշվապահի, իսկ անհատ ձեռներեցի դեպքում` վերջինիս ստորագրությամբ:
3. Լիազորված մարմին հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը, իսկ արժեթղթերի բլանկների պատրաստում, ներկրում և իրացում իրականացնող` լիցենզիա ստացած անձինք հաշվետվությունները ներկայացնում են յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա 5-ը:
4. Սահմանված ձևերով չլրացած հաշվետվություններ ներկայացվելու կամ հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում լիազորված մարմինը գրավոր տեղեկացնում է հաշվետվություններ ներկայացնող` լիցենզիա ստացած անձին:
5. Լիազորված մարմնի կողմից ընդունվող հաշվետվությունները գրանցվում են այդ նպատակի համար բացված հատուկ գրանցամատյանում, որտեղ գրառվում են`
ա) հաշվետվություններ ներկայացրած` լիցենզիա ստացած անձի անվանումը.
բ) ներկայացված հաշվետվությունների ձևերը.
գ) հաշվետվությունների ներկայացման ամսաթիվը:
6. Ներկայացված հաշվետվություններն ուսումնասիրվում են լիազորված մարմնի կողմից:
7. Լիցենզիա ստացած անձանց ներկայացրած հաշվետվություններում անճշտություններ և ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է լիցենզիա ստացած անձին և սահմանում ժամկետ` հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար:
8. Սույն կարգի խախտումների համար լիցենզիա ստացած անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.10.2007, N 1212-Ն | 10.11.2007, N 144 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|