Գլխավոր տեղեկություն
Համար
N 843
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի N 843
քաղ. Երևան

 

«ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ՕԲՅԵԿՏԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով «Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում» օբյեկտի շինարարության ժամանակ առաջացած լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը` կապված նշված օբյեկտի նախկինում կառուցված հատվածի վերակառուցման և վերափոխման հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը նախատեսված «Իջևանի «Խնձորկութ» ինքնահոս ջրատար», «Ջրամատակարարման ցանցերի նորոգում» և «Ջրաչափական հանգույցների կազմակերպում» օբյեկտներից պակասեցնել համապատասխանաբար 11,0 մլն դրամ, 14,4 մլն դրամ և 20,0 մլն դրամ` 45,4 մլն դրամ ընդհանուր գումարով:

2. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում նախատեսել «Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում» օբյեկտը` 45,4 մլն դրամ գումարով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան