040.0094.17.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1998 թ. N 94
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն` գերատեսչության կարգավիճակով` այն հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչության կանոնադրությունն ու կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, վարչության խորհրդի անդամների և վարչության պետի տեղակալների թիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ և գույք.
բ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ենթակայությանը հանձնել պատմական միջավայրի պահպանության հանրապետական և մարզային ծառայությունները, հուշարձանների հետազոտման գիտաարտադրական արվեստանոցը, հայկական հուշարձանների համահավաքի խմբագրությունը.
գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքի, աշխատողների թվի և կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.1998, N 651 | 22.10.1998, N 94 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|