Գլխավոր տեղեկություն
Համար
N 397
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.1996-18.05.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1996 թվականի N 397

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» N 342 որոշման 3-րդ կետի, և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևը և հայտարարագրման կարգը (կցվում են) ու դրանք կիրարկել 1997 թվականի հունվարի 1-ից:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից, պարտավոր են սույն որոշման կիրարկման օրվանից 30-օրյա ժամկետում հարկային մարմիններին ներկայացնել սույն որոշման կիրարկման օրվան նախորդող եռամսյա ժամանակաշրջանի ընթացքում նշված կազմակերպություններից փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագրեր և բյուջե վճարել դրանց հիման վրա հաշվարկված եկամտահարկի գումարները, ինչպես նաև պարտավոր են 1996 թվականի հետագա ամիսների համար ներկայացնել նախնական հայտարարագրեր` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան.

բ) ֆիզիկական անձինք սույն կետի «ա» ենթակետի, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են պատասխանատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունները, վարչությունները, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը միջազգային և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացող, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի իրագործմանը մասնակցած ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եկամտահարկ վճարող հանդիսացող իրենց աշխատողների նախորդ տարվա ընթացքում ստացած եկամուտների և մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, վարչությունները, գերատեսչությունները սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղեկությունները 1996 թվականի համար ներկայացնելիս ներառում են նաև սույն որոշման կիրարկման օրվան նախորդող եռամսյա ժամանակաշրջանին վերաբերող տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախորդ տարվա ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված եկամուտների և նրանց մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
դեկտեմբերի 30-ի N 397 որոշմամբ

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց 199 թվականին ստացած եկամուտների *)

 

    Սույն հայտարարագիրը հանդիսանում է ՆԱԽՆԱԿԱՆ, ՎԵՐՋՆԱԿԱՆ (ընդգծել):

 

1. Իդենտիֆիկացիոն համարը _________________________________________

 

2. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

 

3. Մշտական բնակության վայրը (հասցեն) _________________________________

 

4. Հեռախոսահամարները` բնակ. ___________________ , աշխ. ________________

 

5. Անձնագրի տվյալները` սերիա ________ N _________ տրված _______________

 

6. Մշտական բնակության վայրի

    հարկային մարմինը _____________________________

 

7. Հիմնական աշխատանքի վայրը,

    պաշտոնը __________________________________

 

______________________________________________________________

 

8. Գործատուի լրիվ անվանումը և փոստային հասցեն _____________________________

 

______________________________________________________________

 

9. Եկամտի աղբյուրի առաջացման ժամանակահատվածը`

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10. Արտոնություններ`

 

10.1. Հարկման ենթակա եկամտի պակասեցում.

 

ա) ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի (6-ապատիկի, 8-ապատիկի, 10-ապատիկի) չափով` ________ ամիսների համար _____դրամ:

 

Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ____________________________

 

բ) երեխաների և խնամակալների գծով` _____ անձ, _____ամիսների համար ____________դրամ:

 

Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ____________________________

 

10.2. Այլ հիմքեր, որոնք տալիս են հարկային արտոնության իրավունք _____________ ամիսների համար ______________ դրամ:

_____________________

*) Ներկայացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը, կամ եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո` 5-օրյա ժամկետում, ինչպես նաև եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու դեպքում` 5-օրյա ժամկետում:

 

11. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից 199  թվականին ստացած աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտները և տարեկան եկամտահարկի վերահաշվարկը.

 

Ամիսներ

Եկամտի տեսակը

Պակասե-
ցումների
գումարը
Հարկման
ենթակա
եկամուտը
(6-7 սն)
Եկամտա-
հարկի
գումարը
Կանխա-
վճարային
ձևով
վճարված
հարկի
գումարը 

Ենթակա է 
լրավճար-
ման
կամ
վերա-դարձման
(9-10 սն) 

Աշխատա-
վարձ
և դրան
հավա-
սարեցված
վճա-
րումներ
նյու-
թական
օգնու-
թյուն

քաղաքա-
ցիական
իրավական
պայմանա-գրերով
ստացված
եկամուտ

աղբյուրի
մոտ
հարկման
ենթակա
այլ
եկամուտ 
ընդամենը
1

2

3

4

5
6

7

8

9

10
11
I

 

 

 

 

 

 

 

 

 

 

II

 

 

 

   

 

 

 

 

 

III

 

 

 

 

 

 

 

 

 

 

IV

                   

V

                   
VI

 

 

 

 

 

 

 

 

 

 

VII

 

 

 

 

 

 

 

 

 

 

VIII

 

 

 

 

 

 

 

 

 

 

IX

 

 

 

 

 

 

 

 

 

 

X

 

 

 

 

 

 

 

 

 

 

XI

 

 

 

 

 

 

 

 

 

 

XII

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

«___» _________________199  թ.

_______________________
(հայտարարատուի ստորագրությունը)

Հայտարարագիրը գրանցված
է հարկային մարմնում

____________________________________
(հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը)

_____________________________________
(հարկային մարմնի ղեկավարի ստորագրությունը)

«___» __________________199  թ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թ.
դեկտեմբերի 30-ի N 397 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից ԵՎ հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային ՄԻՋՊԵՏԱԿան (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վրա, որոնց հարկումը պետք է իրականացվի եկամուտների վճարման աղբյուրի մոտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

 

II. Տարեկան եկամուտների հայտարարագրման կարգը

 

3. Եկամուտները սույն կարգին համապատասխան հայտարարագրվում են միայն այն դեպքում, երբ, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթների, հարկման ենթակա եկամուտներ վճարելիս, եկամտահարկը չի պահվել եկամտի վճարման աղբյուրի մոտ:

4. Սույն կարգով սահմանված դեպքերում ֆիզիկական անձանց հարկումն իրականացվում է`

ա) ֆիզիկական անձինք տարվա ընթացքում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուր ամսվա համար ստացած եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներից մինչև հաջորդ ամսվա 15-ը կատարում են եկամտահարկի կանխավճարային մուծումներ` 25 տոկոս հաշվարկային հաստատուն դրույքաչափով.

բ) տարվա ավարտից հետո եկամտահարկի տարեկան գումարը հաշվարկվում է ըստ փաստացի ստացված եկամտի` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացվող հայտարարագրի հիման վրա`

- աշխատավարձի և դրան հավասարեցված այլ եկամուտների, քաղաքացիական-իրավական պայմանագրերի ու այլ հիմունքներով կատարված աշխատանքների դիմաց վարձատրության, ինչպես նաև նյութական օգնության ու նվիրատվության տեսքով եկամուտների ստացման դեպքում տարեկան եկամտահարկի գումարի վերահաշվարկը կատարվում է տարեկան հայտարարագրի (ձև N 3) հիման վրա: Ընդ որում, վերահաշվարկը կատարվում է փաստացի եկամուտների ստացման յուրաքանչյուր ամսվա համար` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով: Ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի գծով արտոնությունների տրամադրումն իրականացվում է վերը նշված վերջնական հայտարարագրերի հիման վրա` ընդհանուր հիմունքներով:

Տարեկան արդյունքներով հաշվարկված հարկի տարեկան գումարի և տարվա ընթացքում վճարված գումարների տարբերությունը ենթակա է լրացուցիչ վճարման կամ վերադարձման` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ից ոչ ուշ, իսկ եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու դեպքում` 15-օրյա ժամկետում.

- դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև այլ աղբյուրներից եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների ստացման դեպքում տարեկան եկամտահարկի գումարի վերահաշվարկը կատարվում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» N 342 որոշման հիման վրա.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից վճարողների գործունեության ստուգումների, ուսումնասիրությունների (հետազոտությունների) նյութերի, վճարողների եկամուտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս տեղեկությունների հիման վրա:

5. Տարվա ընթացքում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամտի աղբյուրի առաջացման դեպքում ֆիզիկական անձինք եկամտի աղբյուրի առաջացման (եկամտի ստացման իրավունքի առաջացման) օրվանից մեկ ամիս հետո` 5-օրյա ժամկետում, գրանցվում են իրենց մշտական բնակության վայրի հարկային տեսչությունում` լրացնելով հայտարարագիրը (ձև N 3), ընդգծելով հայտարարագրի առաջին տողի «ՆԱԽՆԱԿԱՆ» բառը և լրացնելով հայտարարագրի 1-10-րդ կետերը:

6. Ֆիզիկական անձը տարվա ավարտից հետո` մինչև մարտի 1-ը, պարտավոր է ներկայացնել փաստացի ստացված եկամուտների մասին տարեկան հայտարարագիրը (ձև N 3)` ընդգծելով հայտարարագրի առաջին տողի «ՎԵՐՋՆԱԿԱՆ» բառը և լրացնելով նույն հայտարարագրի մնացած բոլոր կետերը:

Եկամտի աղբյուրը դադարելու (եկամտի ստացման իրավունքը դադարելու) դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում:

Հայտարարագրին կից ներկայացվում են`

ա) եկամտահարկի գծով արտոնությունների իրավունքը հաստատող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Դրանց բացակայության դեպքում տարեկան եկամտահարկի վերահաշվարկը կատարվում է առանց արտոնությունների վերապահման.

բ) տարվա ընթացքում կանխավճարային ձևով հարկի վճարումների կատարումը հաստատող փաստաթղթերը:

Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտների հետ մեկտեղ այլ աղբյուրներից ևս տարվա ընթացքում ստացել է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագրման ենթակա համանման եկամուտներ, ապա տվյալ եկամուտների գծով վերջնահաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» N 342 որոշմամբ հաստատված N 1 ձևի կամ N 2 ձևի հայտարարագրի հիման վրա: Նշված դեպքում տարվա ընթացքում N 3 ձևի հայտարարագրով կանխավճարային ձևով վճարված հարկի գումարները հաշվանցվում են` գրանցվելով N 1 ձևի կամ N 2 ձևի հայտարարագրի համապատասխանաբար «Եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված հարկի գումարը» կամ «Աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկի գումարը» սյունակներում, եթե առկա են վճարումները հաստատող փաստաթղթերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2002, N 284 12.04.2002, N 397
14.04.1997, N 73 18.05.1997, N 397
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան