«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
23 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 1996 թվականի N 387
քաղ. Երևան
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆՈՇԱ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 1996 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսի քաղաքում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը (արձանագրության 3-րդ կետ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը Վրաստանի տարածքում Բանոշա գետի վրա կառուցվող երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքներին մասնակցելու հետ կապված փաստացի ծախսերը ձևակերպել «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության 1996 թվականի ֆինանսական արդյունքներով` շահույթ և վնաս հաշվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|