Գլխավոր տեղեկություն
Համար
N 387
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ 
23 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1996 թվականի N 387

քաղ. Երևան

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆՈՇԱ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 1996 թվականի փետրվարի 7-ին Թբիլիսի քաղաքում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարական պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը (արձանագրության 3-րդ կետ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը Վրաստանի տարածքում Բանոշա գետի վրա կառուցվող երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքներին մասնակցելու հետ կապված փաստացի ծախսերը ձևակերպել «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության 1996 թվականի ֆինանսական արդյունքներով` շահույթ և վնաս հաշվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ