Գլխավոր տեղեկություն
Համար
N 239
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.1999-14.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1999

040.0226.15.04.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

20 ապրիլի 1999 թվականի N 239

քաղ. Երևան

 

ՄԻՆՉԵՎ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ը ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ, ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կանոնակարգելու մասին» N 758 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկը (կցվում է):

2. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան նորմատիվ ակտերի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ՍՍՀՄ Մինիստրների սովետի հետևյալ որոշումները`

ա) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1950 թվականի դեկտեմբերի 22-ի «Հարգադրոշմման հսկողության մասին» N 5016 որոշումը.

բ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1964 թվականի ապրիլի 6-ի «ՍՍՀ Միության երկաթուղային տրանսպորտի կանոնադրությունը հաստատելու մասին» N 270 որոշումը.

գ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի օգոստոսի 20-ի «ՍՍՀՄ քաղաքացիների կողմից ազգանունների, անունների և հայրանունների փոփոխման խնդրագրերը քննելու կարգի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 587 որոշումը.

դ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի հոկտեմբերի 23-ի «Ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմի ծառայության անցման մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 778 որոշումը.

ե) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1978 թվականի օգոստոսի 10-ի «Պետական ավտոմոբիլային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» N 685 որոշումը.

զ) ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1983 թվականի դեկտեմբերի 1-ի «ՍՍՀՄ օդային հաղորդակցության կառավարման միասնական համակարգի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1126 որոշումը:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 20-ի N 239 որոշմամբ


Ց Ա Ն Կ

 

մինչեվ 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի եվ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված եվ ուժը պահպանող նորմատիվ որոշումների

 

1. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1964 թվականի մայիսի 13-ի «Հաշմանդամներին աշխատանքի տեղավորման և օգտագործման կանոնների հաստատման մասին» N 201 որոշումը:

2. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի փետրվարի 5-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 62 որոշումը:

3. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 12-ի «Բնակելի տներում, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, հասարակական և այլ շենքերում ծխօդափոխիչ անցքերի ստուգման ու մաքրման վիճակի և այդ գործի բարելավման միջոցառումների մասին» N 260 որոշման 2-րդ կետը:

4. ՀՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1972 թվականի հոկտեմբերի 31-ի «Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 634 որոշումը:

5. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 8-ի «Ազգականների համատեղ ծառայելը սահմանափակելու կանոնից բացառություններ թույլ տալու մասին» N 497 որոշումը:

6. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հուլիսի 31-ի «Հայկական ՍՍՀ-ում թաղման գործում բնակչության սպասարկման բարելավման մասին» N 444 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ-ում գերեզմաններից օգտվելու կանոնները:

7. ՀԿԿ և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին» N 125 որոշումը:

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի ապրիլի 9-ի «Հայկական ՍՍՀ պետական դրոշի կանոնադրության կիրառման հրահանգը հաստատելու մասին» N 221 որոշումը:

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի մայիսի 31-ի «Մագիստրալային խողովակաշարերի պաշտպանության ուժեղացման մասին» N 338 որոշումը:

10. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետով հաստատված` Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրությունը:

11. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 23-ի «Հիդրոլոգիական արգելանոցներ կազմակերպելու մասին» N 148 որոշումը:

12. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 6-ի «ՀՍՍՀ հանրապետական ու տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների որոշման ցուցանիշները հաստատելու մասին» N 260 որոշումը:

13. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի մարտի 26-ի «Հայկական ՍՍՀ-ի գծով հատուկ մարդատար ավտոմոբիլների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշումը:

14. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշումը:

15. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի մայիսի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983 թվականի ապրիլի 27-ի «ՍՍՀՄ անտառներում խոտհնձի և անասունների արածեցման կանոններում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» N 364 որոշումը» N 297 որոշումը:

16. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 9-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թ. հունիսի 26-ի «Օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտների տեղադրման համար ընդերքի օգտագործման մասին» N 668 որոշումը» N 435 որոշումը:

17. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 663 որոշումը:

18. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի դեկտեմբերի 17-ի «Հանրակացարանների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 729 որոշումը:

19. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հունիսի 27-ի «Հայկական ՍՍՀ պետական դրոշի մասին կանոնադրության կիրառման հրահանգի մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 447 որոշումը:

20. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ-ում պետական և հանրային բնակելի ֆոնդի տներում բնակարանների ամրակցման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 762 որոշումը:

21. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 18-ի «Հանրակացարանների մասին օրինակելի կանոնադրությունը լրացնելու մասին» N 764 որոշումը:

22. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգը հաստատելու վերաբերյալ» N 60 որոշումը:

23. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 1-ի «Թաղման համար հատկացվող տեղամասերում մետաղե ցանկապատեր կանգնեցնելու թույլտվության մասին» N 620 որոշումը:

24. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 16-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. հունվարի 23-ի «Ծառայողական մարդատար ավտոմեքենաների օգտագործումը կարգավորելու մասին» N 96 որոշումը» N 100 որոշումը:

25. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 8-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. սեպտեմբերի 22-ի «Համատեղությամբ աշխատելու մասին» N 1111 որոշումը» N 520 որոշումը:

26. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. դեկտեմբերի 15-ի «Երկրաշարժի հետևանքով տուժած Հայկական ՍՍՀ բնակչությանը օգնություն ցույց տալու մասին» N 1424 որոշումը» N 654 որոշման 1-ին կետի «է» ենթակետը:

27. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մայիսի 29-ի «Հայկական ԽՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգում լրացում կատարելու մասին» N 238 որոշումը:

28. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշումը:

29. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 27-ի «Բողաքար» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 533 որոշումը:

30. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 20-ի «Մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած քաղաքացիներին կենսաթոշակներ և նպաստներ նշանակելու հարցերի կարգավորման միջոցառումների մասին» N 593 որոշումը:

31. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ԽՍՀ ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 648 որոշումը:

32. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունվարի 20-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 28-ի «Հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից մարդատար ավտոմեքենաների օգտագործման հետագա կարգավորման միջոցառումների մասին» N 1159 որոշումը» N 26 որոշումը:

33. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հաշվառման և բնակարանների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 90 որոշումը:

34. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի մայիսի 3-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1990 թ. մարտի 31-ի «Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց բժշկական սպասարկումն ու սոցիալական ապահովումը բարելավելու միջոցառումների մասին» N 325 որոշումը» N 209 որոշումը:

35. Հույժ գաղտնի:

36. Հույժ գաղտնի:

37. Հույժ գաղտնի:

38. Հույժ գաղտնի: