Գլխավոր տեղեկություն
Համար
N 781
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1998 թվականի N 781
քաղ. Երևան

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ-ԱՐԱԲԿԻՐ» ԵՎ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ-ՇԵՆԳԱՎԻԹ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բնակչության սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Անշարժ գույքի կադաստր-Արաբկիր» և «Անշարժ գույքի կադաստր-Շենգավիթ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում լուծել սույն որոշման 1-ին կետում նշված պետական փակ բաժնետիրական ընկերություններին վարչական շենքեր հատկացնելու հետ կապված հարցերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան