Գլխավոր տեղեկություն
Համար
N 211
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.30/27(551)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 ապրիլի 1999 թվականի N 211

քաղ. Երևան

 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով արժեթղթերում ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից և «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող թողարկողները (այդ թվում` բաժնետիրական ընկերությունները), որոնց ազատ շրջանառության իրավունքով թողարկած միևնույն տեսակի անվանական արժեթղթերի սեփականատերերի թիվը 25-ից ավելի է (բաց բաժնետիրական ընկերությունների համար` անկախ ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի թվից), պարտավոր են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել մասնագիտացված կազմակերպության` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

2. Սահմանել, որ`

ա) անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված գործակալության պայմանագրին համապատասխան.

բ) թողարկողների ազատ շրջանառության իրավունքով թողարկած միևնույն տեսակի անվանական արժեթղթերի սեփականատերերի թիվը 25-ից ավելի դառնալու դեպքում նրանք պարտավոր են մեկամսյա ժամկետում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործն իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով.

գ) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության հետ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում ստեղծված բաժնետիրական ընկերությունների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով իրականացնելու համար:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կանոնակարգելու մասին» N 41 որոշումը:

5. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան