Գլխավոր տեղեկություն
Համար
N 660
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1998-13.09.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.10/60(295)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998

040.0660.28.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի N 660
քաղ. Երևան

 

ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունները տարածվում են բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի, մանրամասն հատակագծման նախագծերի, կառուցապատման նախագծերի և դրանց բացակայության դեպքում նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի N 660 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների (քաղաքային, գյուղական) վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքների վարչական սահմաններից դուրս պետական կառավարման համապատասխան տարածքային մարմինները, Երևան` քաղաքում Երևանի քաղաքապետը:

3. Իրազեկումն իրականացվում է`

ա) զանգվածային լրատվության միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).

բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով.

գ) հասարակական քննարկումներով:

4. Պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը` նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը:

Պարտավորության չկատարումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման ժամկետը սահմանվում է 20 օր:

6. Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են պետական կառավարման համապատասխան տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմին:

7. Պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը հասարակայնության ներկայացուցիչների (դիտողությունների և առաջարկությունների հեղինակների) մասնակցությամբ դիտողությունների ու առաջարկությունների երկշաբաթյա ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո 5-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. կարամանուկյան