«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1998 թվականի N 154
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» N 376 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 23-ի N 85 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 388 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում լրացում կատարելու մասին» N 156 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|