Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
14 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 1997 թվականի N 50

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից պաշտպանվելու աշխատանքները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից պաշտպանվելու աշխատանքների կոորդինացիոն միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմն ու կանոնադրությունը (կցվում են):

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի 1997 թվականի և մինչև 2005 թվականի աշխատանքային ծրագրերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

մարտի 14-ի N 50 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետությունում ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Խ. Կիրակոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետնախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Ստեփանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Կ. Սառաֆյան - ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետնախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Ոսկանյան - «Հայինժնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն
Ռ. Ջրբաշյան - ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն
Վ. Սարգսյան - Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ամբիոնի վարիչ
Ս. Օրդուխանյան - Երևանի քաղաքապետարանի շինարարության բաժնի պետ
Ս. Մովսիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարագիտական հետազոտությունների և տարածքների պաշտպանության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

     

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

մարտի 14-ի N 50 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից պաշտպանվելու աշխատանքների կոորդինացիոն միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից պաշտպանվելու ծրագրերի մշակման և իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հետ հանձնաժողովի համագործակցության հարցերը:

3. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) հանրապետության տարածքը և առանձին օբյեկտներ երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից պաշտպանելու ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.

բ) հանրապետության տարածքի և առանձին օբյեկտների երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից ճարտարագիտական պաշտպանության ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.

գ) երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացների ենթակա տարածքներում պաշտպանական միջոցառումների իրականացման աշխատանքներում մասնագիտական օժանդակություն ցուցաբերելը.

դ) գիտատեխնիկական և գիտական կազմակերպություններում երկրաբանական արտածին գործընթացների հետ կապված գիտահետազոտական թեմաների քննարկումն ու դրանց հետագա կատարման նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն տալը:

5. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից ստանում է երկրաբանական արտածին գործընթացներին առնչվող նյութեր, փաստաթղթեր ու տեղեկություններ:

6. Հանձնաժողովը յուրաքանչյուր եռամսյակ, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` օպերատիվորեն, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն և առաջարկություններ հանրապետության տարածքում և առանձին վտանգավոր օբյեկտներում երկրաբանական արտածին գործընթացների զարգացման, պաշտպանական միջոցառումների կիրառման, ինչպես նաև դրանց ֆինանսավորման անհրաժեշտության վերաբերյալ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի աշխատանքը կազմակերպվում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Նիստերը հրավիրվում են եռամսյակը մեկ անգամ, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` արտահերթ:

8. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

9. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:

10. Հանձնաժողովի քարտուղարը կազմակերպում է նիստերի անցկացումը, հանձնաժողովի անդամներին նախապես իրազեկելով նիստերի հրավիրման տեղի, ժամանակի ու օրակարգի մասին, և իրականացնում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները:

11. Հանձնաժողովին կից ստեղծվում է բնագավառի բարձրորակ մասնագետներից կազմված մասնագիտական խումբ, որի կազմը հաստատում է հանձնաժողովը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: