Գլխավոր տեղեկություն
Համար
N 624
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 624
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման, արտադրական հզորությունների վերագործարկման, արտադրանքի թողարկման գործընթացի կայունացման անհրաժեշտությունից ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ազատել «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը պետական բյուջե վճարման ենթակա 85166,6 հազ. դրամ շահութահարկի և շահութահարկի գծով հաշվարկված 523971,0 հազ. դրամ տուգանքի վճարումից:

2. Ազատել «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շահութահարկի գծով հաշվարկված և չվճարված տույժերից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ