040.0005.07.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 1998 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «1997 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի մարտի 1-ից» բառերով.
«գ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.
«դ» ենթակետում «մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը չիրացված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.
«ե» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.1999, N 662 | 26.10.1999, N 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|