«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 625
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՄՈՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական վիճակի բարելավման, արտադրական հզորությունների վերագործարկման, արտադրանքի թողարկման գործընթացի կայունացման անհրաժեշտությունից ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ազատել «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շահութահարկի գծով հաշվարկված և չվճարված տույժերից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 31-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |