«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 1996 թվականի N 275
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1996 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զինվորական մասնագիտությունների ցանկը` ըստ թվաքանակի` համաձայն հավելվածի:
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առաջին խմբի պահեստազորի առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է):
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՍՊԱՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԸՍՏ ԹՎԱՔԱՆԱԿԻ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
|
ԹՎԱՔԱՆԱԿԸ |
Անձնակազմի գծով սպաներ
|
138 |
Մոտոհրաձիգներ
|
320 |
Հրետանավորներ
|
220 |
Հակաօդային պաշտպանության մասնագետներ
|
110 |
Կապավորներ
|
130 |
Տանկիստներ
|
42 |
Սակրավորներ
|
75 |
Հետախույզներ
|
59 |
Քիմիկոսներ
|
25 |
Ավտոմոբիլավարներ
|
23 |
Բժիշկներ
|
44 |
Թարգմանիչներ
|
7 |
Հաշվիչ մեքենաների ինժեներներ
|
2 |
Քարտեզագետ
|
1 |
Իրավաբաններ
|
4 |
Ընդամենը
|
1200 |
Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՍՊԱՆԵՐԻ
Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության: Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից.
Չորս և ավելի երեխա ունեցողներ.
Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք բնակվում են միասին և գտնվում են իրենց խնամքի տակ.
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողներ.
Կենտրոնական, մարզային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ.
Մարզպետներ, նրանց տեղակալներ, մարզպետարանների քարտուղարներ, բաժինների վարիչներ, Երևանի քաղաքապետ, նրա տեղակալը, քաղաքապետարանի քարտուղար, բաժինների վարիչներ.
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, հարկային տեսչության, գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատակիցներ.
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, ֆակուլտետների դեկաններ.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալ, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, արտոնագրված առևտրային բանկերի կառավարիչներ.
Պետական ձեռնարկությունների տնօրեններ, պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման կամ սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործադիր տնօրեններ, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և կապավորի զինվորական մասնագիտություն.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, նրա տեղակալը, սահմանադրական դատարանի անդամներ.
Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր, նրա տեղակալ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի բաժինների պետեր.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ և օգնականներ.
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ և անդամներ.
Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք.
Մինչև 1996 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ.
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք.
Էներգետիկայի ոլորտում` ՀԱԷԿ-ի ծառայողներ, «Հայէներգո» պետական ձեռնարկության կարգավարներ (դիսպետչերներ).
Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք.
Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակներում նշված անձինք: