Գլխավոր տեղեկություն
Համար
N 614
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1999/3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1997 թվականի N 614
քաղ. Երևան

 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է մարդու իմունային անբավարարության վիրուս պարունակող նյութերի հետ, սահմանել հետևյալ արտոնությունները`

ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ` 60 տոկոսի չափով.

բ) 5-ժամյա աշխատանքային օր.

գ)

լրացուցիչ վարձատրություն`
մինչև 1 տարվա աշխատանքային ստաժի համար պաշտոնային
դրույքաչափի 20 տոկոսի չափով,
1-2 տարվա համար` 40 տոկոսի չափով,
2-3 տարվա համար` 60 տոկոսի չափով,
3-4 տարվա համար` 80 տոկոսի չափով,
4 և ավելի տարիների համար` 100 տոկոսի չափով.

դ) ամենամյա լրացուցիչ արձակուրդ` 7 աշխատանքային օր:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ