Գլխավոր տեղեկություն
Համար
N 396
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.1996-08.05.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1996 թվականի N 396

քաղ. Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականը:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

3. Հայաստանի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանության մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների հրատարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրատարակման ուղարկումը, դրանց ճիշտ և ժամանակին հրատարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վրա:

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ