Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
28.10.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 



_______________ Տ. Դավթյան

 

 

18 նոյեմբերի 2009 թ. N 1069-Ն


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

_____________Գ. Խաչատրյան

 

28 հոկտեմբերի 2009 թ. N 8

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (21.08.2008թ., ՀՕ-146-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (30.12.2008թ., ՀՕ-246-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի անհամապատասխանություն է առաջացել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ և 26-րդ հոդվածների առանձին դրույթների միջև: «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

1) 23-րդ հոդվածի համաձայն` օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին,

2) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև՝ օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված՝ ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն՝ ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից,

3) 26-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին:

Քանի որ օրենքի 23-րդ հոդվածում նշված ԱԱՀ-ի դեբետային մնացորդում կարող են ներառվել այնպիսի ձեռքբերումների մասով հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարներ, որոնք ուղղակիորեն վերագրելի են ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում իրականացվելիք (իրականացված) գործարքներին` հաշվանցվող գումարների կրկնակի նվազեցումը բացառելու նպատակով պաշտոնապես պարզաբանում ենք.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման դրույթը կիրառելի չէ այն անձանց նկատմամբ, որոնք օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, տվյալ օրացուցային տարում դադարում են համարվել ԱԱՀ վճարող:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան