«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1996 թվականի N 189
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակը, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» N 368 որոշման 1-ին կետը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի և Հայաստանի Հանրապետության դատախազության մասերի, 2-րդ կետը` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների մասով, և 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 24-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Պատգամավորների քաղաքային |
Հաստիքային միավորը |
Աբովյանի Ալավերդու Արարատի Արտաշատի Արթիկի Արմավիրի Աշտարակի Գյումրիի Գորիսի Դիլիջանի Գավառի Կապանի Վաղարշապատի Վանաձորի Հրազդանի Չարենցավանի Ջերմուկի Սևանի Սպիտակի Ստեփանավանի |
30 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|