Գլխավոր տեղեկություն
Համար
N 664
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի N 664
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Նոր Հաճնի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 17039 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթն անհատույց օտարել Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի N 574 որոշման:

1.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 13470 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13470 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուր 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 8890 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի` 8890 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.6. «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 3568,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2149,1 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 859 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 560,4 հազ.դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 560,4 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

2.2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսությունը վերակազմավորել «Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.3. Հաշվեկշռային մեթոդով 29888 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Մասիսի «Հայանիստ» բաց բաժնետիրական ընկերության:

2.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 21748 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 21748 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 21748 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 21748 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.6. «Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 8140 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2437 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1700 հազ. դրամ.

հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 3862 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 141 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 141 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Մասիսի «Հայանիստ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 5682 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շինարար-32» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 960 հազ. դրամ, որը համապատասխանում է 960 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 768 հազ. դրամ, որը համապատասխանում է 768 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4722,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1277 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1271,4 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1134,4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների գծով` 44,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 21,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 973,2 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և մրցույթի հաղթողին որոշելու կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 40669 հազ. դրամ գնահատված մեծություն ունեցող ալրաղաց-սարքավորումները (Տավուշի մարզ, գ. Պառավաքար) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցնել գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

4.4. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 55719 հազ. դրամ գնահատված մեծություն ունեցող ալրաղաց-սարքավորումները (Լոռու մարզ, քաղ. Սպիտակ) մասնավորեցնել մրցույթով:

5.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

5.4. Մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան