«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 1996 թվականի N 327
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԻՐԱՌՎԵԼԻՔ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային զուտ եկամտի և անօգտագործելի հողերի կադաստրի հաշվարկման համար 1997 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը` 1996 թվականի նկատմամբ` 1.12:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի և անօգտագործելի հողերի հողային կադաստրի ճշգրտված տվյալներով հաշվարկները` կիրառելով 1.12 ինդեքսավորման գործակիցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |