Գլխավոր տեղեկություն
Համար
N 580
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.26/28(327)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 1997 թվականի N 580
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 232 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 184 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «ֆակուլտետի» բառից հետո լրացնել «ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «բազաների վրա» բառերից հետո լրացնել «իսկ Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողների ռազմական պատրաստությունը և մասնագիտացումը` ռազմաբժշկական ֆակուլտետում» բառերով.

գ) որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, ինչպես նաև որոշմամբ հաստատված ցանկում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» բառերով.

դ) որոշման 1-ին կետում, 3-րդ կետի «ա» ենթակետում, 4-րդ կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված հիմնադրույթների 8-րդ կետում, 9-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների մասին» N 184 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշման 1-ին կետը (բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասերի)»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան