Գլխավոր տեղեկություն
Համար
N 571
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.1998-24.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.26/28(327)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 1997 թվականի N 571
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`

ա) հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» տողը.

բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության

արդյունաբերության և առևտրի

նախարարություն


ալկոհոլային խմիչքների մեծածախ
վաճառք

թանկարժեք մետաղների, թանկարժեք և
կիսաթանկարժեք քարերի արտադրություն,
այդ նյութերի օգտագործմամբ
առարկաների պատրաստում և վաճառք

կենցաղային քիմիայի ապրանքների
արտադրություն

ապրանքային բորսաների
կազմակերպում».

 

գ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության

ֆինանսների էկոնոմիկայի

նախարարություն


գրավատների կազմակերպում

վիճակախաղերի կազմակերպում և անցկացում,
վիճակախաղերի տոմսերի պատրաստում,
վիճակախաղերի տոմսերի ներկրում,
վիճակախաղերի տոմսերի իրացում

շահումներով խաղերի անցկացում և
խաղատների (կազինոյի) կազմակերպում 


արժեթղթերի բլանկների պատրաստում,
արժեթղթերի բլանկների ներկրում և իրացում


բորսային միջնորդային ծառայություններ»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան