Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.17/10(96)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ


31 մարտի 2006 թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական անձանց վերը նշված օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում՝ կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում ենք՝

Մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական անձանց վերը նշված օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցված հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար նախատեսված և սահմանված կարգով կառուցված, այդ թվում՝ կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք բերելուց հետո, հաշվապահական հաշվառման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել նման հարցերին առնչվող ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում» ստանդարտով: Այս դեպքում կազմակերպությունները հաշվապահական հաշվեկշռում հողամասերը պետք է ճանաչեն որպես առանձին ակտիվներ՝ գնահատված շուկայական արժեքով, հաշվի առած կադաստրային արժեքի գծով օրենքով սահմանված սահմանափակումը այն մասին, որ հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը (այսինքն՝ ակտիվի արժեքը = շուկայական գին - կադաստրային արժեք): Միաժամանակ կազմակերպությունը նույն գումարի չափով պետք է ճանաչի որպես հետաձգված եկամուտ և տրվեն ստորև բերված հաշվապահական ձևակերպումները՝
Դեբետ 115 «Հողամասեր»

Կրեդիտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»:

Հետաձգված եկամուտը պետք է ճանաչվի որպես եկամուտ սիստեմատիկ և ռացիոնալ հիմունքով, տվյալ հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների միջին կշռված մնացորդային օգտակար ծառայության ժամկետի ընթացքում  և հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին վերագրելիս պետք է տրվեն ստորև բերված հաշվապահական ձևակերպումները՝

Դեբետ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»

Կրեդիտ 628 «Ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտներ»:

 

 

Վ. Խաչատրյան