Գլխավոր տեղեկություն
Համար
N 539
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.1997-10.09.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.09.2015

040.0539.27.11.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

27 նՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1997 թվականի N 539

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հեղուկ գազի լցավորման շարժական կայաններում անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, դրանց անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում հեղուկ գազի լցավորման շարժական կայանների անվտանգ շահագործման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ հեղուկ գազի լցավորման շարժական կայաններ շահագործող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պարտավոր են մինչև 1998 թվականի մարտի 1-ը իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

3. Սահմանել, որ տեղադրված հեղուկ գազի լցավորման շարժական կայանների աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հրշեջ պահպանության տարածքային և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Հայլեռտեխհսկողություն վարչության համապատասխան ստորաբաժանումները (ճյուղային, մարզային, միջմարզային):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել սույն որոշման լուսաբանումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 539 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԼՑԱՎՈՐՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հեղուկ գազի լցավորման շարժական կայաններ տեղադրելու և դրանք շահագործելու նպատակով ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները դիմում են համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) գազալցավորման ցիստեռնի տեխնիկական վիճակը և դրա շահագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Հայլեռտեխհսկողություն վարչության համապատասխան ստորաբաժանումների (ճյուղային, մարզային, միջմարզային) կողմից.

բ) գազալցավորման շարժական կայանը շահագործող անձի գազալցավորման աշխատանքներ կատարելու իրավունքի և նրա կողմից ստորագրված` գազալցավորման շարժական կայաններում աշխատանքների անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում ստանալու մասին վկայական` տրված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազ» պետական ձեռնարկության կողմից:

Վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:

2. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հրշեջ պահպանության վարչության տարածքային և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Հայլեռտեխհսկողություն վարչության համապատասխան ստորաբաժանումների (ճյուղային, մարզային, միջմարզային) հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով հատկացնում է համապատասխան տարածք` հեղուկ գազի լցավորման շարժական կայանի տեղադրման համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2015, N 973-Ն 10.09.2015, N 539
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան