Գլխավոր տեղեկություն
Համար
N 532
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.04/33(623)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1997 թվականի N 532
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման աստիճանից ու բյուջետային պարտքերի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունից և հաշվի առնելով պետական պատվեր տեղադրող պետական կառավարման մարմինների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6750,0 մլն դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային մարմիններին`

ա) 10-օրյա ժամկետում հաստատել կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերի օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները` ըստ սույն որոշմամբ հաստատված սահմանաչափերի, և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

բ) չթույլատրել գերազանցել սույն որոշման հավելվածով նախատեսված սահմանաքանակները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը.

բ) որոշման 6-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

գ) որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 24-ի N 532 որոշման

 

Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը

 

(մլն դրամ)

NN
ը/կ

Պատվիրատուի, օբյեկտի անվանումը

Կապիտալ ներդրումները

 այդ թվում`

1996 թվականի պարտքի վճարումը 1997 թ. դեկտեմբեր ամսվա համար նախատեսվող չափաքանակը

1

2

3

4

5

 

Ընդամենը

6750,0

576,4

550,0

1. ՀՀ էներգետիկայի նախարարություն

1694,0

361,8

55,0

  ՀԱԷԿ-ի հովացման համակարգ

500,0

1,8

-

  Հրազդանի ՊՇԷԿ

259,0

30,0

15,0

  Իրան-Հայաստան գազամուղ (նախագծային աշխատանքներ)

50,0

-

-

  Իրան-Հայաստան բարձր լարման գիծ

600,0

330,0

-

  Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ա. Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխում

25,0

-

10,0

  Արաքս գետի վրա Մեղրու ՀԷԿ (նախագծային աշխատանքներ)

50,0

-

20,0

  էներգետիկայի օժանդակության ծրագիր

120,0

-

10,0

  Հերհերի ՀԷԿ

90,0

-

-

2. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

430,0

18,0

55,0

  Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

220,0

18,0

25,0

  Ոռոգման ցանցերի վերակառուցում

200,0

-

30,0

  Արթիկի ջրամբարի վերականգնում (նախագծային աշխատանքներ)

10,0

-

-

3. ՀՀ տրանսպորտի նախարարություն

750,0

35,8

80,0

  Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ կմ հակասողանքային միջոցառումներ

150,0

35,8

20,0

  Սանահին-Քոբեր ավտոճանապարհի հակասողանքային միջոցառումներ

50,0

-

-

  Երևանի մետրոպոլիտեն

550,0

-

60,0

 

այդ թվում`
ա) «Զորավար Անդրանիկ» կայարան

400,0

-

30,0

  բ) «Չարբախ» կայարան

100,0

-

-

  գ) Բարեկամություն-Աջափնյակ (բետոնացում)

50,0

-

30,0

4. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

200,0

-

-

  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի կառուցում

200,0

-

-

5. Երևանի քաղաքապետարան

394,0

11,4

150,0

  Բնակարանային շինարարություն

այդ թվում`

364,0

11,4

145,0

  վթարային բնակարանային ֆոնդի քաղաքացիներին փոխհատուցում

40,0

-

-

  կոմունալ շինարարություն

30,0

-

5,0

  Դավթաշենի կամուրջ

30,0

-

5,0

6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

300,0

83,5

20,0

  Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում

200,0

45,1

10,0

  Կապան քաղաքի Հարությունյան փողոցի հակասողանքային միջոցառումներ

100,0

38,4

10,0

7. Սյունիքի մարզպետարան

100,0

-

20,0

8. Արարատի մարզպետարան

40,0

-

-

9. Տավուշի մարզպետարան

75,0

-

-

10. Շիրակի մարզպետարան

1200,0

-

60,0

11. Լոռու մարզպետարան

294,0

-

50,0

12. Արագածոտնի մարզպետարան

84,0

-

-

13. ՀՀ կապի նախարարություն

20,0

-

10,0

  Ոսկեպար գյուղի հեռուստահաղորդումների վերականգնման աշխատանքներ

20,0

-

10,0

14,15,16 Գաղտնի      


 

Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան