«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1996 թվականի N 256
քաղ. Երևան
ՀԱՅԱՐԴՇԻՆԲԱԺՆԵՏԵՐԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին» N 14 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայարդշինբաժնետերբանկին վաճառել վերջինիս վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը:
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում գնահատել Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը.
բ) պետական գույքի գնահատումից հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայարդշինբաժնետերբանկի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի առուծախի պայմանագիր:
3. Առաջարկել Հայարդշինբաժնետերբանկին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել բանկին վարձակալության տրված շենքերի, շինությունների` պետական իրավասու մարմնի կողմից տրված հատակագծերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:
4. Սահմանել, որ`
ա) Հայարդշինբաժնետերբանկը պայմանագրի ստորագրման պահից հաշված երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի ամբողջ արժեքը փոխանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե` հաշվի առնելով գույքի գների փոփոխման ինդեքսը` առաջին տարում մուծելով պետական գույքի գնահատված արժեքի 40 տոկոսը, երկրորդ և երրորդ տարիներին` համապատասխանաբար 30 տոկոսը, ընդ որում, բանկն առաջին վճարումը պարտավոր է կատարել պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև հաջորդ ամսվա վերջին օրը, երկրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 13-րդ ամսվա վերջին օրը, երրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 25-րդ ամսվա վերջին օրը.
բ) Հայարդշինբաժնետերբանկը կարող է սահմանված ժամկետից շուտ փոխանցել վճարումների գումարն ամբողջությամբ: Վճարումների առաջին ժամկետում ամբողջ գումարի փոխանցման դեպքում նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի արժեքի տվյալ տարվա համար նախատեսված 40 տոկոսը (առաջին տարվա պարտադիր վճարը) և մնացած վճարի (երկրորդ և երրորդ տարիների) 75 տոկոսը: Եթե բանկը վճարման երկրորդ ժամկետում վճարում է գնահատված արժեքի մնացած ամբողջ գումարը, ապա նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի գնահատված արժեքի 30 տոկոսը (երկրորդ տարվա պարտադիր վճարը) և մնացած վճարի (երրորդ տարվա վճարի) 75 տոկոսը.
գ) վճարումների սահմանված ժամկետների խախտման դեպքում Հայարդշինբաժնետերբանկը չվճարված յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|