Basic information
Number
N 125
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.04.1996-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.04.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.04.1996
Effective date
25.04.1996
Interrupt date
02.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 
«25» ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1996 թ. N 125

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 352 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գանձապետական հասարակ մուրհակների շրջանառության ոլորտի ընդլայնման և դրա հետ կապված հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի N 352 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) կարգի 7-րդ կետի «ա» ենթակետից հանել «(համապատասխան լիցենզիա ունեցող ֆոնդային բորսաներում, ինչպես նաև ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում)» բառերը.

բ) կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակատիրոջ կողմից մուրհակը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու դեպքում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով մուրհակատիրոջ կողմից ներկայացված մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավորվում է նրան վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,25 տոկոսի չափով:».

գ) կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«20. Մուրհակները` թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են անվանական արժեքով, մարման ժամկետից ոչ շուտ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի):

Մուրհակատերը մուրհակի մարման համար սահմանված ժամկետից ոչ շուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են մուրհակատիրոջն սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մուրհակի փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ կողմից մուրհակի մարման վերաբերյալ գրության ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում նրա բանկային հաշվին է փոխանցում մուրհակի անվանական արժեքին հավասար գումար:».

դ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով`

«23. Մուրհակը կորցնելու դեպքում նորը չի տրվում. այն ճանաչվում է անվավեր և ենթակա չէ վերադարձման»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
վարչապետ

հ. բագրատյան