«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1998 թվականի N 570
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վասիլի Խաչատուրի Ղազարյանին Հայաստանի Հանրապետության պետական պարգևով` Մարտական ծառայության մեդալով, պարգևատրելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |