Գլխավոր տեղեկություն
Համար
N 386
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1997-22.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

040.0386.17.09.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 1997 թվականի N 386
քաղ. Երևան

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի և ելնելով առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող ձեռնարկությունների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունների` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների ցանկերը հաստատելու մասին» N 499 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) վերնագրից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը, իսկ «ցանկերը» բառը փոխարինել «ցանկը» բառով.

բ) նախաբանից հանել «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և այդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների այն դուստր ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է ավելացված արժեքի հարկը 1995 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել և համապատասխան հաշվարկներն ու հաշվետվությունները ներկայացնել կենտրոնացված կարգով.

դ) որոշման 3-րդ կետից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը, «ցանկերում» բառը փոխարինել «ցանկում» բառով, իսկ «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը` «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան


Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 17-ի N 386 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության երկաթուղի» ՀՆՊՁ-ի միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող ձեռնարկություններ`

«Գյումրիի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

«Երևանի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

«Սանահինի լոկոմոտիվային դեպո» ԴՁ

«Գյումրիի վագոնային դեպո» ԴՁ

«Երևանի վագոնային դեպո» ԴՁ

«Գյումրիի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Հրազդանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Երևանի էլեկտրամատակարարման ուղեմաս» ԴՁ

«Վանաձորի գծային ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի գծային ուղեմաս» ԴՁ

«Երևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Սևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Իջևանի գծային ուղեմաս» ԴՁ

«Մասիսի մեքենայացված գծային կայան» ԴՁ

«Գյումրիի կայարան» ԴՁ

«Երևանի կայարան» ԴՁ

«Գյումրիի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

«Երևանի ազդանշանների և կապի ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

«Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ԴՁ

«Երևանի բեռնման և բեռնաթափման աշխատանքների ուղեմաս» ԴՁ

«Գյումրիի երկաթուղու տեխնիկում» ԴՁ

«Նուռնուսի վագոնանորոգման» ԴՁ