Գլխավոր տեղեկություն
Համար
N 244
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/12, դեկտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1996 թվականի N 244

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 191 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Երևանի քաղաքային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 191 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկի`

ա) 1-ին բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկություններով.

«1.9. Շինարարության կազմակերպման ձեռնարկություն

1.10. Մաշտոցի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

1.11. Շահումյանի ճանապարհային վերանորոգման ձեռնարկություն

1.12. Բնակֆոնդի վերանորոգման Էրեբունու ձեռնարկություն

1.13. Բնակֆոնդի վերանորոգման Արաբկիրի ձեռնարկություն

1.14. Բնակֆոնդի վերանորոգման Կենտրոնականի ձեռնարկություն

1.15. Բնակֆոնդի վերանորոգման Շենգավիթի ձեռնարկություն

1.16. Բնակֆոնդի վերանորոգման Շահումյանի ձեռնարկություն

1.17. Բնակֆոնդի վերանորոգման Մաշտոցի ձեռնարկություն».

 

բ) 2-րդ բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկություններով.

«2.7. Ջրային կառույցների ձեռնարկություն

2.8. Խորհրդայինի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

2.9. Արաբկիրի սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

2.10. Էրեբունու սանիտարական մաքրման մասնագիտացված ավտոձեռնարկություն

2.11. «Քաղաքային աղբավայր» ձեռնարկություն

2.12. Կենսաապահովման օբյեկտների դիսպետչերական կառավարման կենտրոն

2.13. Թափառող կենդանիների ոչնչացման ձեռնարկություն

2.14. Կանաչապատման քաղաքային ձեռնարկություն

2.15. Կենտրոնականի կանաչապատման ձեռնարկություն

2.16. Շենգավիթի կանաչապատման ձեռնարկություն

2.17. Շահումյանի կանաչապատման ձեռնարկություն

2.18. Արաբկիրի կանաչապատման ձեռնարկություն

2.19. Էրեբունու կանաչապատման ձեռնարկություն

2.20. Մաշտոցի կանաչապատման ձեռնարկություն

2.21. Խորհրդայինի կանաչապատման ձեռնարկություն

2.22. N 1 կանաչապատման շինվերանորոգման ձեռնարկություն

2.23. N 2 կանաչապատման շինվերանորոգման ձեռնարկություն

2.24. Անտառապարկային ձեռնարկություն

2.25. Օժանդակ տնտեսության ձեռնարկություն

2.26. Բույսերի պաշտպանության ձեռնարկություն

2.27. Ջրանցքների և ոռոգման ցանցերի N 1 ձեռնարկություն

2.28. Ջրանցքների և ոռոգման ցանցերի N 2 ձեռնարկություն

2.29. Մեխանիզացիայի ձեռնարկություն

2.30. «Երքաղլույս» ձեռնարկություն

2.31. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննության ձեռնարկություն

2.32. Մեքենատրակտորային ձեռնարկություն

2.33. Կենտրոնական դիսպետչերական ձեռնարկություն

2.34. Ճանապարհների և հատուկ կառույցների ձեռնարկություն».

 

գ) 4-րդ բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկություններով.

«4.6. Ոչ պետական առևտրի և սպասարկման ոլորտի կանոնակարգման ձեռնարկություն

4.7. «Տարոն» մանկական ավտոքաղաք» ձեռնարկություն

4.8. Գրավատուն».

 

դ) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկություններով.

«5.4. Շենքերի և շինությունների շահագործման ձեռնարկություն

5.5. «Երվերելակ» ձեռնարկություն».

 

ե) 6-րդ բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկություններով.

«6.5. Նախագծերի և նախահաշիվների արտագերատեսչական փորձաքննության ձեռնարկություն

6.6. Գեոդեզիական ձեռնարկություն

6.7. «Երևան-կենտրոն» ձեռնարկություն».

 

զ) 9-րդ բաժինը լրացնել հետևյալ ձեռնարկությամբ.

«9.63. Փոքրիկ երգիչների կազմակերպություն».

 

է) ցանկը լրացնել նոր` 13-րդ բաժնով.

 

«13. Նոր հիմնադրվող ձեռնարկություններ

 

13.1. «Քաղաքաշինություն» ձեռնարկություն

13.2. «Հողօգտագործում» ձեռնարկություն

13.3. «Դիզայն» ձեռնարկություն

13.4. Տնտեսական գործառույթների համակարգման ձեռնարկություն

13.5. Բնակչության հատուկ սպասարկումների ձեռնարկություն»:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը, Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան