Գլխավոր տեղեկություն
Համար
N 469
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.1997-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0469.24.10.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 1997 թվականի N 469
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար սահմանել հետևյալ հարկային արտոնությունները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի թողարկման պահից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտների գծով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնության վրա չտարածել նույն օրենքի 26 հոդվածով նախատեսված սահմանափակումը.

բ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնության հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծվելիք շահութահարկի 60 տոկոսը գերազանցող մասի վճարումն ուշացնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն ազատել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան