«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 1996 թվականի N 63
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշման կատարման ընթացքի մասին» N 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «Արգելել այլ օբյեկտների սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` առանց օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվության» բառերը փոխարինել «Թույլատրել այլ սպառողների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և բնակչության սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|