Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/2, փետրվար 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«27» փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 1996 թվականի N 63

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 20-ի N 61 որոշման կատարման ընթացքի մասին» N 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետի «Արգելել այլ օբյեկտների սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` առանց օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվության» բառերը փոխարինել «Թույլատրել այլ սպառողների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և բնակչության սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան